Հրապարակային ծանուցում

Հրապարակային ծանուցում
30.01.2024

ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ
(դրամական պահանջի իրավունքը զիջելու վերաբերյալ)

Ի գիտություն «Յունիբանկ» բաց բաժնետիրական ընկերության այն հաճախորդների, որոնց վրա տարածվում են ներքոնշյալ իրավական ակտերի և Պայմանագրի դրույթները և պայմանները


Հարգելի հաճախորդ,

Հայտնում ենք, որ համաձայն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 25-րդ գլխով սահմանված կարգի, հիմք ընդունելով՝ «Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի 9-րդ հոդվածի 23-րդ մասը, ՀՀ կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 28-ի «Լեռնային Ղարաբաղի կառավարության և նրանց ստեղծած հիմնադրամների, առանձին իրավաբանական և ֆիզիկական անձանց նկատմամբ ՀՀ ֆինանսական կազմակերպությունների դրամական պահանջների (գույքային իրավունքների) զիջման դիմաց գանձապետական պարտատոմսերի թողարկման, տեղաբաշխման, շրջանառության, հետգնման, մարման առանձնահատկությունները, առանձին իրավաբանական և ֆիզիկական անձնանց պարտավորությունների ընտրանքի չափանիշները, ֆինանսական կազմակերպությունների կողմից դրամական պահանջների (գույքային իրավունքների) փոխանցման, փոխանցված դրամական պահանջների (գույքային իրավունքների) վերաբերյալ տեղեկատվության հրապարակման կարգը սահմանելու մասին» N 2326 Ն որոշումը, «Յունիբանկ» բաց բաժնետիրական ընկերության և Հայաստանի Հանրապետության կառավարության միջև 2023 թվականի դեկտեմբերի 29-ին կնքված Պահանջի իրավունքի զիջման մասին N 10 պայմանագիրը (նաև՝ Պայմանագիր)` «Յունիբանկ» ԲԲԸ և Ձեր միջև կնքված պայմանագրի հիման վրա Բանկին պատկանող դրամական (գույքային) պահանջի իրավունքներն ամբողջ ծավալով փոխանցվել են Հայաստանի Հանրապետության կառավարությանը և այսուհետ Ձեր նկատմամբ որպես պահանջատեր «Յունիբանկ» ԲԲԸ փոխարեն հանդես է գալիս Հայաստանի Հանրապետության կառավարությունը (հասցե` ՀՀ, ք. Երևան, Հանրապետության Հրապարակ, Կառավարական տուն 1):

Ձեր պարտավորությունների և գրավների հետագա մարման հետ կապված լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար կարող եք զանգահարել Հայաստանի Հանրապետության Ֆինանսների նախարարության թեժ գծին 011 800 600 հեռախոսահամարով:

Վերադառնալ ցանկին


Ծանոթացեք նաեվ