«Յունիբանկ» ԲԲԸ բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովի գումարման մասին հայտարարություն

«Յունիբանկ» ԲԲԸ բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովի գումարման մասին հայտարարություն
19.04.2024

2024 թվականի մայիսի 06-ին գումարվելու է «Յունիբանկ» բաց բաժնետիրական ընկերության բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողով` համատեղ ներկայության կարգով հիբրիդային ձևաչափով՝ Holiday Inn հյուրանոցի «Արտաշատ» սրահում՝ ՀՀ, ք. Երևան, Ամիրյան փող. 2 հասցեով և Zoom հավելվածի միջոցով (հղումը տրամադրվում է մասնակիցներին), հետևյալ օրակարգով՝

  1. «Յունիբանկ» ԲԲԸ 2023թ. գործունեության վերաբերյալ Վարչության տարեկան հաշվետվության հաստատում:

  2. «Յունիբանկ» ԲԲԸ 2023թ. ֆինանսական հաշվետվությունների հաստատում: «Յունիբանկ» ԲԲԸ 2023թ. ֆինանսական հաշվետվությունների վերաբերյալ «Գրանթ Թորնթոն» աուդիտորական ընկերության եզրակացության ներկայացում:

  3. «Յունիբանկ» ԲԲԸ Ներքին աուդիտի 2023թ. հաշվետվության հաստատում: Բանկի ներքին հսկողության համակարգի վերաբերյալ Ներքին աուդիտի եզրակացության ներկայացում:

  4. «Յունիբանկ» ԲԲԸ Խորհրդի անդամների ընտրություն և քանակական կազմի հաստատում:

  5. «Յունիբանկ» ԲԲԸ 2023թ. ֆինանսական արդյունքներով տարեկան շահութաբաժինների վճարման մասին որոշման ընդունում:

  6. «Յունիբանկ» ԲԲԸ «Շահութաբաժինների վճարման քաղաքականություն» ներքին իրավական ակտի հաստատում:

  7. «Յունիբանկ» ԲԲԸ մասնակիցների ընդհանուր ժողովի նախապատրաստման և վարման կարգ» և «Յունիբանկ» ԲԲԸ Խորհրդի կանոնակարգ» ներքին իրավական ակտերի հաստատում:

Ժողովին մասնակցելու իրավունք ունեցող բաժնետերերի ցուցակը կազմվել է 2024թ. ապրիլի 10-ի դրությամբ, «Յունիբանկ» ԲԲԸ մասնակիցների ռեեստրի տվյալների հիման վրա:

«Յունիբանկ» ԲԲԸ-ի բաժնետերերին տրամադրվող տեղեկությունների և նյութերի ցանկ`

  1. «Յունիբանկ» ԲԲԸ 2023թ. գործունեության վերաբերյալ Վարչության հաշվետվություն:

  2. «Յունիբանկ» ԲԲԸ 2023թ. ֆինանսական հաշվետվություններ:

  3. «Յունիբանկ» ԲԲԸ 2023թ. ֆինանսական հաշվետվությունների վերաբերյալ «Գրանթ Թորնթոն» աուդիտորական ընկերության եզրակացություն:

  4. «Յունիբանկ» ԲԲԸ Ներքին աուդիտի 2023թ. հաշվետվություն և Բանկի ներքին հսկողության համակարգի վերաբերյալ Ներքին աուդիտի եզրակացություն:

  5. «Յունիբանկ» ԲԲԸ Խորհրդի անդամների թեկնածուների՝ նրանց մասին տեղեկությունների ներկայացմամբ, և Խորհրդի քանակական կազմի վերաբերյալ Խորհրդի առաջարկություն:

  6. «Յունիբանկ» ԲԲԸ 2023թ. ֆինանսական արդյունքներով շահույթի բաշխման վերաբերյալ Խորհրդի առաջարկություն:

  7. «Յունիբանկ» ԲԲԸ «Շահութաբաժինների վճարման քաղաքականություն» ներքին իրավական ակտի հաստատման վերաբերյալ Խորհրդի առաջարկություն:

  8. «Յունիբանկ» ԲԲԸ մասնակիցների ընդհանուր ժողովի նախապատրաստման և վարման կարգ» և «Յունիբանկ» ԲԲԸ Խորհրդի կանոնակարգ» ներքին իրավական ակտերն անփոփոխ թողնելու վերաբերյալ առաջարկություն:

  9. Քվեաթերթիկ` «Յունիբանկ» ԲԲԸ բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովի օրակարգի հարցերի վերաբերյալ:

Մասնակիցների գրանցումը` Երևանի ժամանակով սկսած ժամը 13:00-ից, Ժողովի անցկացման սկիզբը`  ժամը 13:40-ին:

Լրացրած քվեաթերթիկը Բանկի կողմից ընդունելու վերջնաժամկետ է սահմանվում 06.05.2024թ., ժամը 13:40:

Հարգելի բաժնետերեր, հարցերի դեպքում կարող եք դիմել «Յունիբանկ» ԲԲԸ-ի Աշխատակազմ հետևյալ հեռախոսահամարով` +374 10 59 22 36 /ներքին 310/:

Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից:



Վերադառնալ ցանկին


Ծանոթացեք նաեվ