Վարկ «Անգրավ

Նպատակային նշանակությունը

Վարկը նախատեսված է բիզնես նպատակների, ինչպես նաև այլ բանկերում վարկերի վերաֆինանսավորման համար

Վարկառուի նկատմամբ պահանջները

  • անհատ ձեռներեց կամ իրավաբանական անձ
  • բիզնեսի գործունեության ժամկետը` առնվազն 6 ամիս
  • ոչ բացասական վարկային պատմության`համաձայն Բանկի Վարկային Քաղաքականության, ընտանիքի անդամների ոչ բացասական վարկային պատմություն, եթե վարում են համատեղ տնտեսություն:

Վարկի գումար

Երևան,Աբովյան,Արմավիր, Էջմիածին, Աշտարակ

Այլ քաղաքներ

մինչև 5.000.000 ՀՀ դրամ

+1.000.000 ՀՀ դրամ գրավով, ինչպես նաև տրանսպորտային միջոց

մինչև 4.000.000 ՀՀ դրամ

+1.000.000 ՀՀ դրամ գրավով, ինչպես նաև տրանսպորտային միջոց

մինչև 10.000 ԱՄՆ դոլար

+2.000 ԱՄՆ դոլար

գրավով, ինչպես նաև տրանսպորտային միջոց

մինչև 8.000 ԱՄՆ դոլար

+2.000 ԱՄՆ դոլար գրավով, ինչպես նաև տրանսպորտային միջոց

Վարկի ժամկետը

  • Շրջանառու միջոցների ձեռք բերման նպատակով` մինչև 48 ամիս
  • Հիմնական միջոցների ձեռք բերման և կապիտալ ներդրումների նպատակով` մինչև 60 ամիս

Վարկի արժույթը տարեկան նվազագույն տոկոսադրույքը

AMD 17%

USD 12%

Վարկի ամսական միջնորդավճար /հաշվարկվում է վարկի գումարի մնացորդի վրա/

0.25%

Ապահովվածություն

Առնվազն 2 երաշխավորություն, որոնցից մեկը պետք է լինի կամ անշարժ գույքի սեփականատեր, կամ հիմնավոր եկամուտ ստացող: Երաշխավորներից մեկը վարկառուի ընտանիքի անդամ չէ` երաշխավորը վարկառուի հետ չի վարում համատեղ տնտեսություն:

Շարժական գույք (ավտոմեքենա)` արտադրման տարեթիվը սկսած 2010թ.-ից: ԿԱՍԿՈ ապահովագրությունը պարտադիր է` ամեն տարի: Ապահովագրության բացակայության դեպքում միանվագ տույժ` 60.000 ՀՀ դրամ յուրաքանչյուր տարվա համար:

Վարկի տոկոսադրույքը հաշվարկվում է վարկի նվազող մնացորդի նկատմամբ: Վարկային պայմանագրիգործողության ընթացքում Բանկի կողմից անվանական տոկոսադրույքի փոփոխություն չի նախատեսվում, եթե վարկառուն չի խախտում պայմանագրով սահմանված պայմանները: Արտարժույթով տրամադրվածվարկերի դեպքում արտարժույթի փոխարժեքի փոփոխությունները կարող են ազդեցություն ունենալ վարկիմարումների վրա:

Վարկի մարման կարգը

  • Մայր գումարի հավասարաչափ , անուիտետային կամ հարմարեցված ժամանակացույցով, այդ թվում 6 ամիս արտոնյալ ժամանակահատվածի հնարավորությամբ մարումներ` ելնելով բիզնեսի առանձնահատկություններից:
  • Տոկոսների մարումը ամենամսյա:

Ուշադրություն` տոկոսագումարների և վարկի գումարի մարումները ժամանակին չկատարելու դեպքում վարկառուի մասին տեղեկատվությունը կարող է գրանցվել վարկային ռեգիստրում : Վարկային պարտավորությունների չկատարման դեպքում հնարավոր է պատավորությունների մարում վարկառուի գույքի հաշվին:

Վարկային հայտի վերաբերյալ որոշման կայացման ժամկետը

3 աշխատանքային օր`ամբողջական փաթեթը ներկայացնելուց հետո

Տույժեր

Երկու և ավելի հաջորդող աշխատանքային օր վարկի և տոկոսագումարների ժամկետանցման դեպքում վարկառուից գանձվում է ամսական տուգանք ժամկետանց գումարի 4 տոկոսի չափով:


ՁԵՎԱԿԵՐՊԵԼ ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԸ ՕՆԼԱՅՆ
Ձևակերպել


Վերադառնալ ցանկին