Յունիբանկը փոքր և միջին բիզնեսի վարկավորման զարգացումը դիտարկում է որպես ռազմավարական ուղղություն: Վարկավորման շահավետ պայմանները փոքր և միջին ձեռնարկությունների ու անհատ ձեռներեցների համար ստեղծում են բիզնեսի զարգացման առավել լայն հնարավորություններ: Մենք առաջարկում ենք շուկայի և բիզնեսի առանձնահատկությունների ուսումնասիրությունների հիման վրա հաճախորդների կոնկրետ խմբի համար հատուկ մշակված վարկային ծրագրեր: Այդպիսի մոտեցումը ՓՄՁ-ներին ապահովում է ակտիվ զարգացում և լավագույնս է համապատասխանում հաճախորդների սպասումներին:

ԼՐԱՑՆԵԼ ՁԵՐ ԳՐԱՍԵՆՅԱԿ ԲԱՆԿԱՅԻՆ ՄԱՍՆԱԳԵՏԻ ԱՅՑԵԼՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԸ ԼՐԱՑՆԵԼ

Բիզնես վարկեր

Բիզնես վարկեր

Վարկ «Բիզնես Հիփոթեք»


ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ԳՈՒՄԱՐ

300 000 ԱՄՆ դոլար
150.000.000 ՀՀ դրամ

ՏԱՐԵԿԱՆ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔ

սկսած 10.5%` ԱՄՆ դոլարի դեպքում
սկսած 14.9%` ՀՀ դրամի դեպքում

ԺԱՄԿԵՏ

մինչև 240 ամիս


Բիզնես Հիփոթեք

Նպատակային նշանակությունը

Հասարակական, արտադրական, առևտրային և այլ բիզնես գործունեության համար նախատեսված տարածքների ձեռքբերման և կառուցապատման համար տրամադրվող վարկ:

Վարկառուի նկատմամբ պահանջները

- անհատ ձեռներեց կամ իրավաբանական անձ

- բիզնեսի գործունեության ժամկետը` առնվազն 12 ամիս

- ոչ բացասական վարկային պատմություն` համաձայն Բանկի Վարկային Քաղաքականության

Վարկի արժույթը

ՀՀ դրամ

ԱՄՆ դոլար

Վարկի առավելագույն գումարը

150,000,000

300,000

Վարկի տարեկան նվազագույն տոկոսադրույքը

14.9%

10.5 %

Կանխավճարի բացակայության դեպքում վարկի տարեկան նվազագույն տոկոսադրույքը

Վարկային գործիքով նախատեսված տոկոսադրույք

+1%

Վարկի առավելագույն ժամկետը

180 ամիս

240 ամիս

Նվազագույն կանխավճարը

30%

0%+ լրացուցիչ գրավ (առևտրային կամ բնակելի անշարժ գույք)պահանջվող մինիմալ կանխավճարի կրկնակի շուկայական արժեքով

Ապահովվածություն

Անշարժ գույք`համաձայն բանկի քաղաքականության

Վարկի տոկոսադրույքը հաշվարկվում է վարկի նվազող մնացորդի նկատմամբ: Վարկային պայմանագրի գործողության ընթացքում Բանկի կողմից անվանական տոկոսադրույքի փոփոխություն չի նախատեսվում, եթե վարկառուն չի խախտում պայմանագրով սահմանված պայմանները: Արտարժույթով տրամադրված վարկերի դեպքում արտարժույթի փոխարժեքի փոփոխությունները կարող են ազդեցություն ունենալ վարկի մարումների վրա:

Վարկի տրամադրման կարգը

Վարկը տրամադրվում է անկանխիկ եղանակով:

Վարկի մարման կարգը

  • Մայր գումարի հավասարաչափ, անուիտետային կամ հարմարեցված ժամանակացույցի հնարավորություն
  • 6 ամիս արտոնյալ ժամանակահատվածի հնարավորություն
  • Տոկոսագումարի մարումը ամենամսյա:

Տույժերը

Երկու և ավելի հաջորդող աշխատանքային օր վարկի և տոկոսագումարների ժամկետանցման դեպքում վարկառուից գանձվում է ամսական տուգանք ժամկետանց գումարի 2 տոկոսի չափով:

Վաղաժամկետ մարման տուգանք

  • Մինչև 24 ամիս վաղաժամկետ մարելու պարագայում, ինչպես նաև եթե մարման գումարը գերազանցում է ըստ ժամանակացույցի վճարման ենթակա ամսական վճարի եռապատիկը`առկա է վաղաժամկետ մարման տուգանք`վարկի ժամանակացույցով նախատեսված ամսական մարումը գերազանցող գումարի 3%-ի չափով:

  • 25-36 ամսվա ընթացքում վաղաժամկետ մարելու պարագայում, ինչպես նաև եթե մարման գումարը գերազանցում է ըստ ժամանակացույցի վճարման ենթակա ամսական վճարի եռապատիկը`առկա է վաղաժամկետ մարման տուգանք`վարկի ժամանակացույցով նախատեսված ամսական մարումը գերազանցող գումարի 2%-ի չափով:

  • 37-րդ ամսվանից սկսած վաղաժամկետ մարելու պարագայում առկա չէ վաղաժամկետ մարման տուգանք

Ուշադրություն` տոկոսագումարների և վարկի գումարի մարումները ժամանակին չկատարելու դեպքում գրավադրված գույքը կարող է առգրավվել, իսկ վարկառուի մասին տեղեկատվությունը ` գրանցվել վարկային ռեգիստրում: Վարկային պարտավորությունների չկատարման եւ գրավի հաշվին պարտավորությունները մարելու դեպքում, վարկառուի վարկային պարտավորությունները ծածկելու համար գրավը բավարար չլինելու պարագայում, հնարավոր է պատավորությունների մարում վարկառուի այլ գույքի հաշվին:

Վարկային հայտի ուսումնասիրման վճար

Համաձայն բանկում գործող սակագների

Հատուկ պայման

ԱՄՆ դոլարով տրամադրված վարկը 12 ամիս առանց կետանցման և վերակառուցման սպասարկելու դեպքում վարկի տոկոսադրույքը յուրաքանչյուր տարի կնվազեցվի -0.5%-ով՝ սկզբնական տոկոսադրույքից նվազեցնելով մինչև 8.5%:


ՁԵՎԱԿԵՐՊԵԼ ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԸ ՕՆԼԱՅՆ
Ձևակերպել



Վերադառնալ ցանկին

Թարմացված է` 27/03/2024 11:13