Յունիբանկը փոքր և միջին բիզնեսի վարկավորման զարգացումը դիտարկում է որպես ռազմավարական ուղղություն: Վարկավորման շահավետ պայմանները փոքր և միջին ձեռնարկությունների ու անհատ ձեռներեցների համար ստեղծում են բիզնեսի զարգացման առավել լայն հնարավորություններ: Մենք առաջարկում ենք շուկայի և բիզնեսի առանձնահատկությունների ուսումնասիրությունների հիման վրա հաճախորդների կոնկրետ խմբի համար հատուկ մշակված վարկային ծրագրեր: Այդպիսի մոտեցումը ՓՄՁ-ներին ապահովում է ակտիվ զարգացում և լավագույնս է համապատասխանում հաճախորդների սպասումներին:

ԼՐԱՑՆԵԼ ՁԵՐ ԳՐԱՍԵՆՅԱԿ ԲԱՆԿԱՅԻՆ ՄԱՍՆԱԳԵՏԻ ԱՅՑԵԼՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԸ ԼՐԱՑՆԵԼ

Բիզնես վարկեր

Բիզնես վարկեր

Բիզնես օվերդրաֆտ (Վերականգնվող վարկային գիծ)

Բիզնես օվերդրաֆտ (Վերականգնվող վարկային գիծ)

Նպատակային նշանակությունը

Վարկային գիծը նախատեսված է բիզնեսի ընթացիկ ծախսերի համար

Վարկառուի նկատմամբ պահանջները

  • բիզնեսի փաստացի գործունեության ժամկետը` առնվազն 12 ամիս,
  • ոչ բացասական վարկային պատմություն` համաձայն Բանկի Վարկային Քաղաքականության
  • «Յունիբանկ» ԲԲԸ-ում սպասարկում է վարկ առնվազն 12 ամիս և ունի կնքած Գլխավոր վարկային պայմանագիր

Վարկի արժույթը

ԱՄՆ դոլար

Վարկի առավելագույն գումար

25 000 USD, բայց ոչ ավել քան գործող վարկային բեռի 10%-ը

Տարեկան նվազագույն տոկոսադրույք

10.5 %

Վարկային գծի ժամկետը

24 ամիս*

Մարման կարգը

  • Մայր գումարի մարումը ժամկետի վերջում
  • Տոկոսագումարի մարումը ամենամսյա:

Վարկի տոկոսադրույքը հաշվարկվում է վարկի նվազող մնացորդի նկատմամբ: Վարկային պայմանագրի գործողության ընթացքում Բանկի կողմից անվանական տոկոսադրույքի փոփոխություն չի նախատեսվում, եթե վարկառուն չի խախտում պայմանագրով սահմանված պայմանները: Արտարժույթով տրամադրված վարկերի դեպքում արտարժույթի փոխարժեքի փոփոխությունները կարող են ազդեցություն ունենալ վարկի մարումների վրա:

Ապահովվածություն

Անշարժ գույք կամ շարժական գույք (ավտոտրանսպորտ), ապրանքանյութական պաշարներ (ԱՆՊ), շրջանառու, հիմնական միջոցներ և այլն:

Ուշադրություն` տոկոսագումարների և վարկի գումարի մարումները ժամանակին չկատարելու դեպքում վարկառուի մասին տեղեկատվությունը կարող է գրանցվել վարկային ռեգիստրում: Վարկային պարտավորությունների չկատարման դեպքում հնարավոր է պատավորությունների մարում վարկառուի գույքի հաշվին:

Վարկ հարաբերած գրավի արժեք

Առավելագույնը 70%` համաձայն Բանկի Վարկային Քաղաքականության:
Անշարժ և շարժակամ գույքը, այդ թվում մեքենա սարքավորումները, շրջանառու միջոցները, որպես մեկ ընդհանրական գրավ ընդունելու դեպքում, վարկի գումարը չի կարող գերազանցել գրավադրված անշարժ գույքի շուկայական արժեքը:

Վարկի տրամադրման կարգը

Անկանխիկ եղանակով

Տույժեր

Երկու և ավելի հաջորդող աշխատանքային օր վարկի և տոկոսագումարների ժամկետանցման դեպքում վարկառուից գանձվում է ամսական տուգանք ժամկետանց գումարի 2 տոկոսի չափով:

Հայտի ուսումնասիրության վճար

20,000 ՀՀ դրամ



Վերադառնալ ցանկին

Թարմացված է` 20/07/2023 10:57