Մեկնի'ր 2024 թվականի Փարիզի օլիմպիական խաղեր Յունիբանկի և Visa-ի հետ
Մեկնի'ր 2024 թվականի Փարիզի օլիմպիական խաղեր Յունիբանկի և Visa-ի հետ
Արշավի անվանումը
Մեկնի'ր 2024 թվականի Փարիզի օլիմպիական խաղեր Յունիբանկի և Visa-ի հետ
Արշավի կազմակերպիչներ
«Յունիբանկ» ԲԲԸ, Visa վճարային համակարգ
Արշավի ժամկետը
01.03.2024թ.- 01.06.2024թ.
Արշավի մրցանակները
Ամսական մրցանակ
-
Visa և օլիմպիական խորհրդանիշներով 4 հատ հուշանվեր,
-
4 հատ Visa քարտ օլիմպիական դիզայնով,
-
4 դրամական մրցանակ՝ 50 հազարական դրամի չափով:
Գլխավոր մրցանակ
Երկու ուղևորություն Փարիզ՝ Օլիմպիական խաղերի փակմանը /3 գիշեր/ և ընթացիկ խաղերին /4 գիշեր/
Արշավին մասնակցելու համար անհրաժեշտ է.
-
ունենալ Յունիբանկի ցանկացած տեսակի Visa քարտ
-
արշավի ընթացքում՝ մեկ ամսում Յունիբանկի Visa քարտով կատարել 50 000 և ավելի ՀՀ դրամի անկանխիկ վճարումներ /գործարքները չեն հաշվարկվի, եթե դրանք չեղարկվել են/
Նշված պայմաններին բավարարող անձանցից յուրաքանչյուր ամիս պատահականության սկզբունքով կընտրվեն 4 մասնակիցներ, որոնց կտրամադրվեն հուշանվերներ, դրամական մրցանակ, Օլիմպիական դիզայնով Visa քարտ և գլխավոր մրցանակի խաղարկությանը մասնակցելու իրավունք: Հուշանվերները և դրամական մրցանակը կհանձնվեն բանկի գլխամասային գրասենյակում՝ Յունիսպորտ ակումբի անդամ հայտնի մարզիկի ներկայությամբ:
Ամսական ընտրված մասնակիցներն արշավի ավարտին կմասնակցեն գլխավոր մրցանակի խաղարկությանը: Մասնակիցները կհրավիրվեն տոնական միջոցառմանը, որտեղ կմասնակցեն Յունիսպորտ ակումբի կողմից կազմակերպված սպորտային ակտիվությանը: Սպորտային առաջադրանքներն ամենաբարձր միավորներով հաղթահարած 2 անձանց կտրամադրվեն գլխավոր մրցանակները՝ ուղևորություն Փարիզ:
Ամսական մրցանակի արժանացած մասնակիցներն այդ մասին կտեղեկացվեն հեռախոսազանգի միջոցով: Մրցանակակիրը տեղեկացումից հետո առավելագույնը 15 օրվա ընթացքում պետք է ներկայանա Յունիբանկի գլխամասային գրասենյակ, ներկայացնի անձը հաստատող փաստաթուղթ և ստանա մրցանակը: Նշված ժամանակահատվածում Յունիբանկի գլխամասային գրասենյակ չներկայանալու դեպքում կհամարվի, որ մրցանակակիրը հրաժարվում է իր մրցանակից և այն չի կարող պահանջել հետագայում:
Գլխավոր մրցանակի խաղարկությանը ներկա գտնվելը պարտադիր պայման է: Մասնակիցը կարող է մասնակցության իր իրավունքը զիջել ընտանիքի անդամին:
Արշավին չեն կարող մասնակցել.
-
Բանկի աշխատակիցները,
-
Բանկի հանդեպ ժամկետանց պարտավորություն ունեցող կամ Բանկի հետ դատական պրոցեսում գտնվող հաճախորդները:
Մրցանակները չեն կարող փոխանակվել, ինչպես նաև Բանկը չի տրամադրում դրանց համարժեք դրամ:
Բանկը պատասխանատվություն չի կրում արշավի մասնակցի կողմից սխալ կոնտակտային տվյալների տրամադրման, դրանց փոփոխության և այդ մասին ընդունված կարգով Բանկին չտեղեկացնելու համար:
Բանկը և Visa-ն կաջակցեն, բայց չեն երաշխավորում արշավի հաղթողների Շենգենյան վիզա ստանալը:
Տեղեկատու կենտրոն՝ +374 10 59 55 55