«Յունիբանկ»-ը պարտաճանաչ վարկառուներին ...

23.04.2008 «Յունիբանկ»-ը հայտարարել է բիզնես-վարկավորման նոր մոտեցումների եւ գործիքների ներդրման մասին` դրական վարկային պատմություն ունեցող վարկառուներին մի շարք արտոնություններ տրամադրելու նպատակով: Ինչպես «Մեդիամաքս»-ին հայտնեցին «Յունիբանկ»-ում, ծրագրի շրաջանակներում նախատեսված է բիզնես-վարկերի տարեկան տոկոսադրույքի զեղչում, ինչպես նաեւ առկա վարկին զուգահեռ` վարկային գծի բացում: Բիզնես-վարկավորման արտոնությունները նախատեսված են ինչպես «Յունիբանկ»-ի պարտաճանաչ հաճախորդների, այնպես էլ այլ բանկերի` դրական պատմություն ձեւավորած վարկառուների համար:

Վերադառնալ ցանկին


Ծանոթացեք նաեվ