Նոր ակցիա «Յունիբանկ»-ից` «Ամառ 2008» հիփոթեքային վարկեր ընդամենը 10 տոկոս կանխավճարով

02.06.2008 Հունիսի 4-ից օգոստոսի 31-ը «Յունիբանկ»-ը կիրականացնի հիփոթեքային վարկավորման հատուկ ակցիա` «Ամառ 2008»: Ակցիայի շրջանակներում բանկը նվազեցրել է հիփոթեքային վարկի կանխավճարի չափը եւ երկարացրել է վարկի մարման ժամկետները: Այսպես, երկրորդային շուկայի բազմաբնակարանային շենքում բնակարան ձեռքբերելու նպատակով տրամադրվող վարկերի համար որպես նվազագույն կանխավճար սահմանվել է 10 տոկոսը` նախկին 20 տոկոսի դիմաց: Վարկի մարման առավելագույն ժամկետը երկարաձգվել է մինչեւ 20 տարվա:
Հիշեցնենք նաեւ, որ «Յունիբանկ»-ը տրամադրում է նաեւ հիփոթեքային վարկեր առանց կանխավճարի, սակայն` միայն Երեւանում: Այս դեպքում վարկառուն գրավադրում է լրացուցիչ անշարժ գույք եւ վարկավորվում է ձեռքբերվող բնակարանի արժեքի 100 տոկոսի չափով:
Առանձնատան ձեռքբերման համար տրամադրվող վարկերի նվազագույն կանխավճարը նախկին 25 տոկոսի փոխարեն սահմանվել է 15 տոկոս, իսկ մարման ժամկետը` նախկին 15-ի փոխարեն 20 տարի:
Ինչպես նշեց «Յունիբանկ»-ի հիփոթեքային վարկավորման գծով տնօրեն Տիգրան Գեւորգյանը, ակցիայի նպատակը բնակչության առավել լայն զանգվածի համար հիփոթեքային վարկավորումը մատչելի դարձնելն է:
«Բնակչության պահանջմունքների ուսումնասիրության նպատակով մեր կողմից պարբերաբար իրականացվում են շուկայի հետազոտություններ, որոնց արդյունքում բանկում մշակվում են համապատասխան գործիքներ: Ծառայությունների առաջարկման այս ճկուն մոտեցման շնորհիվ Յունիբանկը շարունակում է պահպանել իր դիրքերը հիփոթեքային վարկավորման շուկայում` հանդիսանալով առաջատարներից մեկը: Հիփոթեքային վարկավորման մեր պորտֆելը արդեն գերազանցել է 37 մլն դոլարը, իսկ տարեվերջին նախատեսում ենք այն հասցնել մինչեւ 70 մլն դոլարի»,-նշեց Տիգրան Գեւորգյանը: Հաշվի առնելով ամռան ամիսներին բնակարանների վերանորոգման հանդեպ պահանջարկի մեծացումը, բանկը երկու անգամ երկարաձգել է նաեւ վերանորոգման համար տրամադրվող վարկերի մարման ժամկետները` հասցնելով 10 տարվա:
Ակցիան գործում է Երեւանում եւ նրա հարակից տարածքներում, ինչպես նաեւ Գյումրի, Վանաձոր, Ծաղկաձոր, էջմիածին եւ Աբովյան քաղաքներում:

Վերադառնալ ցանկին


Ծանոթացեք նաեվ