Դրամական փոխանցումների ամենամեծ ծավալը` 50,3%-ը բաժին է ընկել “Unistream” համակարին

10.06.2008 ՀՀ Կենտրոնական բանկի տվյալներով, այս տարվա առաջին եռամսյակի ընթացքում դեպի Հայաստան կատարված մասնավոր փոխանցումների ծավալը նախորդ տարվա ցուցանիշը գերազանցել է 15,3 տոկոսով եւ կազմել 70,7 մլրդ դրամ: Ընդհանուր առմամբ, 2007թ.-ին մասնավոր փոխանցումների ընդհանուր ծավալն աճել է 20 տոկոսով` հասնելով 425,2 մլրդ դրամի: Նշված ցուցանիշի 90,7 տոկոսը կազմել են դեպի Հայաստան կատարված փոխանցումները: Ընդ որում, դեպի Հայաստան կատարված փոխանցումների ամենամեծ ծավալը` 50,3 տոկոսը բաժին է ընկել “UNIstream” համակարգին: 2007թ.-ի համեմատ այս տարվա առաջին եռամսյակում “UNIstream”-ի ծավալը աճել է 23,1 տոկոսով եւ կազմել 35,5 մլրդ դրամ:

Վերադառնալ ցանկին


Ծանոթացեք նաեվ