«Յունիսթրիմ»-ի շրջանառությունը Հայաստանում հասել է 500 մլն դոլարի

16.09.2008 2008թ.-ի օգոստոսի վերջի դրությամբ «Յունիսթրիմ» դրամական փոխանցումների  համակարգի շրջանառությունը հասել է 500 մլն դոլարի` գերազանցելով նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը 36.7 տոկոսով: Այդպիսով «Յունիսթրիմ»-ը դրամական փոխանցումների հայաստանյան շուկայում շարունակում է պահպանել առաջատարի իր դիրքերը:
Ամենացածր սակագնից` սկսած 1.1 տոկոսից եւ լայն աշխարհագրությունից /ավելի քան 90 երկիր/ բացի, «Յունիսթրիմ»-ի առավելություններից է նաեւ հաճախորդի արագ եւ հարմարավետ սպասարկումը. համակարգով դրամական փոխանցում կատարելիս չի պահանջվում բանկային հաշվի բացում, իսկ անհրաժեշտ փաստաթղթերը լրացնում է սպասարկող մենեջերը: Սպասարկման որակը էլ ավելի բարելավելու նպատակով, այս տարվա հուլիսին «Յունիբանկ»-ը ներդրեց սպասարկման on-line համակարգը` գլխամասային գրասենյակը եւ երեւանյան մասնաճյուղերը միացնելով տվյալների միասնական բազայի: Այդպիսով, դեպի Երեւան փոխանցված գումարը հաճախորդը կարող է ստանալ բանկի մայրաքաղաքային   ցանկացած մասնաճյուղում: Ներկայումս աշխատանքներ են տարվում on-line համակարգում մարզային  մասնաճյուղերի ընդգրկման ուղղությամբ:  

Վերադառնալ ցանկին


Ծանոթացեք նաեվ