2009թ.-ի առաջին կիսամյակում «Յունիստրիմ» համակարգն արձանագրել է աճի միտումներ

02.07.2009 Դրամական փոխանցումների «Յունիստրիմ» համակարգի շրջանառությունը այս տարվա առաջին կիսամյակում արձանագրել է ամենամսյա աճ: Հաշվետու ժամանակահատվածում «Յունիստրիմ»-ի շրջանառությունը Հայաստանում կազմել է  216,7 մլն դոլար: Արտերկրից դեպի Հայաստան կատարած փոխանցումների ծավալն ընթացիկ տարվա հունվար-հունիսին կազմել է  192,6 մլն դոլար, իսկ Հայաստանից դեպի արտերկիր` 24,1 մլն դոլար: Ընդ որում, եթե հունվարին համակարգի հայաստանյան շրջանառությունը կազմել է 26 մլն, փետրվարին` 29,2 մլն, մարտին` 34 մլն, ապրիլին` 37,3 մլն, մայիսին` 40,2 մլն, ապա հունիսին այն արդեն հասել է 50,3 մլն դոլարի:
Քանակային առումով «Յունիստրիմ» համակարգի միջոցով իրականացվել է 307543 փոխանցում: Դեպի Հայաստան կատարված փոխանցումների հիմնական մասը` 95,3%-ը, բաժին է ընկել Ռուսաստանին, երկրորդ տեղում է Հունաստանը` 1,2%: Եռյակը եզրափակում է Ուկրաինան` 0,87%:  

Վերադառնալ ցանկին


Ծանոթացեք նաեվ