«Յունիբանկը» շարունակում է մասնաճյուղերի արդիականացումը

22.06.2009 «Ստեփանակերտ» մասնաճյուղը տեղափոխվել է նոր, կորպորատիվ ոճով կառուցված տարածք:
«Յունիբանկ»-ի մասնաճյուղային ցանցի կառուցման քաղաքականությունը ենթադրում է ոչ միայն սպասարկման կետերի ստեղծում Հայասատանի և ԼՂՀ  խոշոր քաղաքներում, այլեւ գործող մասնաճյուղերի արդիականացում, սպասարկման միասնական ստանդարտների և կորպորատիվ ոճի ներդրում: Ծրագրի շրջանակներում ձևափոխվում է մասնաճյուղերի ինչպես արտաքին տեսքը, այնպես էլ աշխատանքի կազմակերպման գործընթացը: Ձեւափոխումների հիմնական նպատակը սպասարկման  սրահների բաժանումն է ըստ գործառույթների: «Յունիբանկ»-ում վստահ են, որ սուր  մրցակցության պայմաններում միայն ծառայությունների ցանկ առաջարկելը բավարար չէ: Այսօր բանկի ընտրության հարցում հաճախորդները հաշվի են առնում նաև սպասարկման մակարդակը և տարածքի տեկակայման հարմարավետությունը:  
Վերջերս նոր, ժամանակակից կորպորատիվ ոճի տարածք տեղափոխվեց նաեւ բանկի ղարաբաղյան մասնաճյուղերից մեկը` «Ստեփանակերտ»-ը:  Նշենք, որ արդիականացման աշխատանքներն անց են կացվում առանց մասնաճյուղերի բնականոն աշխատանքային գրաֆիկի խախտման և հաճախորդներին անհարմարություններ պատճառելու:
Այսօր «Յունիբանկ»-ն ունի 30 մասնաճյուղ: Մինչեւ տարեվերջ բանկը նախատեսում է 10 նոր մասնաճյուղերի շահագործում, որոնցից մեկը` «Զվարթնոց» մասնաճյուղը` մոտ օրերս:

Վերադառնալ ցանկին


Ծանոթացեք նաեվ