Յունիբանկն առաջարկում է կանխիկ դրամով սպառողական վարկեր` բանկ դիմելու օրը

04.12.2012
Յունիբանկը ներկայացնում է “Էքսպրես վարկ կանխիկով” նոր սպառողական վարկը, որը հաճախորդներին տրամադրվում է կանխիկ դրամով: Վարկի համար կարող են դիմել բացասական վարկային պատմություն չունեցող, 23-63 տարեկան ֆիզիկական անձինք: Վարկի ժամկետը կազմում է 24 ամիս, գումարը` 150 000-500 000 դրամ, տարեկան տոկոսադրույքը` 24%: Վարկը կարելի է ձևակերպել բանկի 43 մասնաճյուղերից ցանկացածում` ներկայացնելով միայն անձնագիրը և սոցիալական քարտը:

Ամանորյա տոների նախաշեմին սպառողական վարկերի հանդեպ պահանջարկը մեծանում է: Յունիբանկի նոր վարկը հերթական քայլ է դեպի հաճախորդը: Շահավետ պայմանների շնորհիվ, վարկը հասանելի է առավելագույն թվով հաճախորդներին և կոչված է հնարավորինս պարզեցնելու ընթացիկ սպառողական ծախսերի համար վարկային միջոցների ձեռքբերման գործընթացը: Գումարը վարկառուներին տրամադրվում է սեղմ ժամկետներում` բանկ դիմելու օրը: Վարկի մարումն իրականացվում է ամենամսյա հավասարաչափ վճարումներով: Վաղաժամկետ մարումը թույլատրվում է առանց սահմանափակումների և տույժերի:

ԱրմԻնֆո գործակալության հայաստանյան բանկերի ռենքինգի տվյալներով, Յունիբանկի սպառողական վարկերի ծավալը ս.թ. հոկտեմբերի 1-ի դրությամբ կազմել է 34,4 մլրդ դրամ: Այդ ցուցանիշով Յունիբանկը Հայաստանի բանկային համակարգի առաջատար հնգյակում է:

“Էքսպրես վարկ կանխիկով” վարկատեսակի տրամադրման մանրամասն պայմաններին կարող եք ծանոթանալ կայքի “Սպառողական վարկեր” բաժնում կամ դիմել Յունիբանկի հեռախոսակապի կենտրոն` (+37410) 59 55 55 հեռահոսահամարով:

Վերադառնալ ցանկին


Ծանոթացեք նաեվ