Յունիբանկը ֆինանսական աջակցություն տրամադրեց ևս մեկ դպրոցի

12.12.2012 Երևանի և մարզերի դպրոցների աջակցությանն ուղղված բարեգործական ծրագրի շրջանակներում, Յունիբանկը ֆինանսավորում տրամադրեց ևս մեկ դպրոցի: Բանկի օժանդակությամբ վերանորոգվեց Երևանի Նանսենի անվան N150 դպրոցի հանդիսությունների դահլիճը:

Դպրոցների ֆինանսական աջակցության ծրագիրը Յունիբանկը սկսել է իրականացնել ս.թ. նոյեմբերից` սոցիալական պատասխանատվության քաղաքականության շրջանակներում: Նման ծրագրերը միշտ եղել են Յունիբանկի ուշադրության կենտրոնում. երեխաներին նեցուկ լինելը բանկի համար սոցիալական պատասխանատվության առաջնահերթ ուղղություններից մեկն է: Ծրագրի շրջանակներում Յունիբանկը hամապատասխան ֆինանսավորում է տրամադրում դպրոցների բարեկարգման և կահավորման աշխատանքների իրականացմանը, ինչպես նաև ուսուցման մակարդակի բարձրացմանն ուղղված ծրագրերին: Հաջորդը Երևանի N157 դպրոցն է, որին բանկը կնվիրի ժամանակակից սարքավորումներով հագեցած համակարգչային դասարան:

Վերադառնալ ցանկին


Ծանոթացեք նաեվ