De Sallito, Bantik, GL Silver և i-electronics խանութները Յունիբանկի քարտապաններին կտրամադրեն 3-10% զեղչեր

17.12.2012
De Sallito, Bantik, GL Silver և i-electronics խանութները միացել են Յունիբանկի արտոնությունների և զեղչերի “Մագնիս” ծրագրին, որի շրջանակներում բանկի քարտապաններին կտրամադրեն 3-10% զեղչեր: Զեղչը ստանալու համար հաճախորդն ընդամենը պետք է ներկայացնի Յունիբանկի ցանկացած քարտ:

“Մագնիս” ծրագրի շրջանակներում Յունիբանկը իրականացնում է Shopping Revolution ակցիան, որը մեկնարկել է ս.թ. նոյեմբերի 20-ին և կավարտվի դեկտեմբերի 20-ին: Ակցիայի շրջանակներում, “Մագնիս” ծրագրի գործընկերներն առաջարկում են մեծ զեղչեր խանութներում և ժամանցի կենտրոններում, իսկ Յունիբանկն իրականացնում է 5 000 - 50 000 դրամ գումարով մրցանակների ամենօրյա խաղարկություն: Դրամական մրցանակների խաղարկությունների մասնակից դառնալու համար ընդամենը պետք է գրանցվել www.magnis.am կայքում` լրացնելով “Գրանցում” ձևը:

“Մագնիս” ծրագրի գործընկերների կողմից տրամադրվող արտոնություններին և զեղչերին առավել մանրամասն կարելի է տեղեկանալ` այցելելով www.magnis.am կայքը կամ դիմելով բանկի հեռախոսակապի կենտրոն` (+37410) 59 55 55 հեռախոսահամարով:

Վերադառնալ ցանկին


Ծանոթացեք նաեվ