Visa միջազգային քարտերի քանակով Յունիբանկը Հայաստանի առաջատարն է

28.01.2013

2012թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ Յունիբանկի կողմից թողարկված քարտերի քանակը կազմել է ավելի քան 140 հազար` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելանալով մոտ 60%-ով: Թողարկված քարտերի քանակով Յունիբանկը ArCa վճարային համակարգի անդամ բանկերի առաջատար եռյակում է, իսկ միջազգային Visa քարտերի քանակով զբաղեցնում է առաջատար դիրքը: Յունիբանկի կողմից թողարկված միջազգային քարտերի քանակը կազմում է մոտ 64 հազար:

Յունիբանկը ձգտում է բանկային քարտերը հաճախորդների համար դարձնել ոչ միայն հարմարավետ, այլ նաև շահավետ: Այդ իսկ պատճառով, բանկը սահմանել է քարտային միջոցների դրական մնացորդի բարձր եկամտաբերություն` մինչև 8% տարեկան, ինչպես նաև գործարկել +1% CASH BACK ծառայությունը, որի միջոցով բանկը գնորդին վերադարձնում է քարտով վճարված գումարի 1%-ը: Ծառայությունը գործում է, եթե վճարումն առևտրի կամ սպասարկման կետում կատարվում է Յունիբանկի POS-տերմինալի միջոցով:

Յունիբանկը մեծ նշանակություն է տալիս հատկապես համաբրենդային ծրագրերի իրականացմանը, որի շրջանակներում առաջարկում է վարկային քարտեր արտոնյալ պայմաններով` որոշ համաբրենդային քարտերով վարկերը տրամադրվում են 0% տարեկան տոկոսադրույքով: Համաբրենդային ծրագրերի ուղղությամբ, բանկը համագործակցում է Aray, Vega խանութների ցանցի, BHS, Basic House, Bata խանութների, Ucom ընկերության, Reso ապահովագրական ընկերության, Gold’s Gym մարզաակումբի և Kaiser սուպերմարկետների հետ:

Հիշեցնենք, որ Յունիբանկը գործարկել է “Մագնիս” զեղչերի և արտոնությունների ծրագիրը, որի շրջանակներում բանկի քարտապաններին, ապրանքների և ծառայությունների դիմաց վճարելիս, տրամադրվում են մինչև 80% զեղչեր շուրջ 150 առևտրի և սպասարկման կետերում` խանութներ, հյուրանոցներ, գեղեցկության սրահներ, մարզաակումբներ, ռեստորաններ, բժշկական հաստատություններ և այլն: Ծրագրի գործընկեր կազմակերպություններից զեղչեր ստանալու համար, բանկի քարտապանն ընդամենը պետք է ներկայացնի Յունիբանկի քարտ: Յուրաքանչյուր հաճախորդ, Յունիբանկում ձևակերպելով դեբետային կամ վարկային քարտ, ինքնաբերաբար դառնում է ծրագրի մասնակից:

Յունիբանկի քարտերի մասին առավել մանրամասն տեղեկատվություն ստանալու համար այցելեք “Բանկային քարտեր” էջ կամ զանգահարեք բանկի հեռախոսակապի կենտրոն` (+37410) 59 55 55 հեռախոսահամարով:


Վերադառնալ ցանկին


Ծանոթացեք նաեվ