Յունիբանկի կողմից թողարկված քարտերի քանակը գերազանցել է 126,3 հազարը

27.12.2012

Ս.թ. դեկտեմբերի 1-ի դրությամբ Յունիբանկի կողմից թողարկված քարտերի քանակը կազմել է ավելի քան 126,3 հազար` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելանալով մոտ 55.5%-ով: Քարտերի ընդհանուր քանակում 63,8 հազարը կազմում են Visa միջազգային, իսկ 62.5 հազարը` ArCa քարտերը: Թողարկված քարտերի քանակով Յունիբանկը ArCa վճարային համակարգի անդամ բանկերի առաջատար եռյակում է, իսկ միջազգային Visa քարտերի քանակով զբաղեցնում է առաջատար դիրքը:

Յունիբանկը միշտ մեծ նշանակություն է տվել քարտային ուղղության զարգացմանը` հաճախորդներին շահավետ պայմաններով առաջարկելով ցանկացած դասի դեբետային կամ վարկային քարտեր: Յունիբանկի համաբրենդային վարկային քարտերն արտոնյալ պայմանների շնորհիվ մեծ պահանջարկ են վայելում: Այդ ուղղությամբ բանկը համագործակցում է Aray, Vega խանութների ցանցի, BHS, Basic House, Bata խանութների, Ucom ընկերության, Reso ապահովագրական ընկերության, Gold’s Gym մարզաակումբի և Kaiser սուպերմարկետների հետ: Ընդ որում, որոշ համաբրենդային վարկային քարտեր տրամադրվում են 0% տոկոսադրույքով:

Հատուկ իր հաճախորդների համար Յունիբանկը գործարկել է “Մագնիս” զեղչերի և արտոնությունների ծրագիրը, որի շրջանակներում բանկի քարտապաններին, ապրանքների և ծառայությունների դիմաց վճարելիս, տրամադրվում են մինչև 80% զեղչեր շուրջ 150 առևտրի և սպասարկման կետերում` խանութներ, հյուրանոցներ, գեղեցկության սրահներ, մարզաակումբներ, ռեստորաններ, բժշկական հաստատություններ և այլն: Ծրագրի գործընկեր կազմակերպություններից զեղչեր ստանալու համար, բանկի քարտապանն ընդամենը պետք է ներկայացնի Յունիբանկի քարտ: Յուրաքանչյուր հաճախորդ, Յունիբանկում ձևակերպելով դեբետային կամ վարկային քարտ, ինքնաբերաբար դառնում է ծրագրի մասնակից:

Յունիբանկը ձգտում է բանկային քարտերը հաճախորդների համար դարձնել ոչ միայն հարմարավետ, այլ նաև շահավետ: Այդ իսկ պատճառով, բանկը բարձրացրեց քարտային միջոցների դրական մնացորդի եկամտաբերությունը` այն սահմանելով մինչև 8% տարեկան, ինչպես նաև գործարկեց +1% CASH BACK ծառայությունը, որի միջոցով բանկը գնորդին կվերադարձնի նրա կողմից քարտով վճարված գումարի 1%-ը: Ծառայությունը գործում է, եթե վճարումն առևտրի կամ սպասարկման կետում կատարվում է Յունիբանկի POS-տերմինալի միջոցով:

Գալիք տարում, սեփական պրոցեսինգային կենտրոնի միջոցով, Յունիբանկը կսկսի չիպային քարտերի թողարկումը: Հաճախորդներին կառաջարկվի նաև VISA Infinite քարտեր, որոնք ընձեռում են Premium դասին հատուկ բոլոր հնարավորությունները, այդ թվում` կոնսյերժ ծառայությունը: Այն է` ավիատոմսերի, հյուրանոցների, մշակութային միջոցառումների տոմսերի պատվիրում, փաստաթղթերի, նվերների առաքում եւ այլն: VISA Infinite քարտին կից աշխատում է քարտապաններին աջակցման շուրջօրյա ծառայություն, որը ենթադրում է տեղեկատվության տրամադրում, քարտերի մեկ օրում վերաթողարկում, կանխիկի առաքում քարտի գողության կամ կորստի դեպքում, հեռախոսով բժշկական կամ իրավաբանական խորհրդատվության տրամադրում, աշխարհի ցանկացած կետում հրատապ օգնության կազմակերպում:

Յունիբանկի քարտերի մասին առավել մանրամասն տեղեկատվություն ստանալու համար այցելեք “ Բանկային քարտեր” էջ կամ զանգահարեք բանկի հեռախոսակապի կենտրոն` (+37410) 59 55 55 հեռախոսահամարով:


Վերադառնալ ցանկին


Ծանոթացեք նաեվ