Յունիբանկը և Զիգզագը երկարաձգել են “0%, 0%, 0%+” ակցիայի ժամկետը մինչև 28.02.13թ.

03.02.2013

Հաշվի առնելով հաճախորդների մեծ հետաքրքրությունը “0%,0%,0%+” ակցիայի նկատմամբ, Յունիբանկը և “Զիգզագ” ընկերությունը որոշել են երկարաձգել այն մինչև 2013թ. փետրվարի 28-ը: Հիշեցնենք, որ ակիցայի շրջանակներում կարելի է ձեռքբերել կենցաղային տեխնիկա առավելագույն մատչելի պայմաններով` կանխավճարը` 0%, տարեկան տոկոսադրույքը` 0%, միջնորդավճարը` 0%: Վարկի գումարը կազմում է մինչև 1,5 մլն դրամ, ժամկետը` 12 ամիս:


“0%,0%,0%+” վարկը կարելի է ձևակերպել Յունիբանկի ցանկացած մասնաճյուղում` ներկայացնելով փաստաթղթերի նվազագույն փաթեթ: Եթե վարկի գումարը չի գերազանցում 300 000 դրամը, հաճախորդը ներկայացնում է միայն անձնագիր և սոցիալական քարտ, իսկ եթե վարկի գումարն ավելին է, ապա անհրաժեշտ է ներկայացնել նաև տեղեկանք աշխատավայրից` զբաղեցրած պաշտոնի և աշխատավարձի վերաբերյալ:

Յունիբանկի կողմից առաջարկվող շահավետ պայմանները բարձրացնում են սպառողական վարկավորման հասանելիության մակարդակը բնակչության լայն շրջանակների համար: Բանկի ծառայություններից օգտվող ֆիզիկական անձանց թիվն անընդհատ աճում է. 2012թ. Յունիբանկի սպառողական վարկերի քանակը կրկնապատկվել է:

Յունիբանկի “0%,0%,0%+” վարկատեսակի պայմաններին կարելի է ծանոթանալ www.unibank.am կայքի “ Սպառողական վարկեր” բաժնում կամ դիմել բանկի թեժ հեռախոսակապի կենտրոն (+37410) 59 55 55 հեռախոսահամարով:


Վերադառնալ ցանկին


Ծանոթացեք նաեվ