Հայտարարություն անկախ աուդիտորական կազմակերպության ընտրության մրցույթի կազմակերպման և անցկացման մասին

11.03.2013

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Անկախ աուդիտորական կազմակերպության ընտրության

մրցույթի կազմակերպման և անցկացման մասին

«Յունիբանկ» փակ բաժնետիրական ընկերությունը հայտարարում է մրցույթ Բանկի 2013 թվականի տարեկան ֆինանսական հաշվետվությունների աուդիտն իրականացնող անկախ աուդիտորական կազմակերպության ընտրության նպատակով:

Մրցույթին կարող են մասնակցել այն ընկերությունները, որոնք ունեն ավելի քան 3 տարվա գործունեություն բանկային աուդիտի բնագավառում (ընդ որում, մրցույթում նախապատվությունը կտրվի միջազգային ճանաչում ունեցող աուդիտորական ընկերություններին):

Մրցույթի մասնակիցները պետք է նաև ներկայացնեն հետևյալ տեղեկատվությունը.

ա) աուդիտի ընդգրկման բնագավառները,

բ) աուդիտն իրականացնող խմբի աշխատակիցների աշխատանքային փորձն ու որակավորումը (ընդ որում, խմբում պետք է ընդգրկված լինի միջազգային հաշվապահական որակավորում ունեցող առնվազն 1 աշխատակից)

գ) աուդիտի անցկացման ժամկետներն առաջին այցելությունից մինչև վերջնական եզրակացության տրամադրումը,

դ) աուդիտի իրականացման ընդհանուր գինը, ներառյալ հարկերը և այլ ծախսերը

ե) պայմանագրային պարտավորություններում ամրագրման ենթակա և այլ լրացուցիչ տեղեկատվություն (կտրամադրվի մասնակիցներին ըստ մրցույթին մասնակցելու մտադրության մասին Բանկին գրավոր տեղեկացման, ընդ որում առանց այս լրացուցիչ տեղեկատվության ներկայացված հայտերը քննարկման ենթակա չեն):

Մրցույթով հաղթող ճանաչված ընկերությունը պարտավորվելու է «Աուդիտորական եզրակացություն» և «Նամակ ղեկավարությանը» փաստաթղթերը տրամադրել Բանկին հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուներով ոչ ուշ, քան 2014 թվականի մարտի 20-ը:

Աուդիտը պետք է իրականացվի միջազգային հաշվապահական հաշվառման ստանդարտներին համապատասխան:

Մրցութային առաջարկները բոլոր անհրաժեշտ փաստաթղթերի հետ պետք է ներկայացվեն Բանկին ոչ ուշ, քան 2013 թվականի մարտի 29-ը, ժամը 15:00, երկու կնքված ծրարներով:

12.03.2013թ. դրությամբ «Յունիբանկ» ՓԲԸ-ն ունի 41 մասնաճյուղ ՀՀ տարածքում, 2 մասնաճյուղ ԼՀՂ-ում և ներկայացուցչություն ՌԴ-ում (ք.Մոսկվա):

Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել.

«Յունիբանկ» ՓԲԸ

ՀՀ, ք.Երևան, Չարենցի 12-53

հեռ. 59-22-59, 59-22-36


Վերադառնալ ցանկին


Ծանոթացեք նաեվ