Յունիբանկը սոցիալական փաթեթի բանկային հաշվի մնացորդի նկատմամբ կհաշվարկի բարձր` 8% տարեկան տոկոսադրույք

28.02.2013

Յունիբանկը շահավետ պայմաններով իրականացնում է սոցիալական փաթեթների բանկային հաշիվների սպասարկում` առաջարկելով 8% տարեկան տոկոսադրույք հաշվի մնացորդի նկատմամբ: Հաշվի բացումն ու սպասարկումը բանկն իրականացնում է անվճար:

Նշված բանկային հաշիվը բացվում է ՀՀ դրամով և նախատեսված է ՀՀ կառավարության կողմից տրամադրվող սոցիալական փաթեթից օգտվող ֆիզիկական անձանց համար: Հաճախորդն իրավունք ունի կատարել հաշվի համալրումներ` առանց գումարային սահմանափակման: Հաշվից ելքեր կարող են կատարվել միայն սոցիալական փաթեթի մեջ ներառվող չորս ուղղությամբ` առողջության ապահովագրություն, հիփոթեքային վարկի ամսական վճարի մարում, ուսման վճար, հանգստի ապահովում ՀՀ-ում և ԼՂՀ-ում:

Սոցիալական փաթեթների բանկային հաշիվների մանրամասն պայմաններին կարող եք ծանոթանալ կայքի “Սոցիալական փաթեթի հաշիվներ” բաժնում կամ դիմել բանկի թեժ հեռախոսակապի կենտրոն (+37410) 59 55 55 հեռախոսահամարով:


Վերադառնալ ցանկին


Ծանոթացեք նաեվ