Սպառողական վարկավորումը դարձել Է ավելի մատչելի. նոր ակցիա Յունիբանկի և «Կարիտաս» ընկերության կողմից

27.03.2013
Յունիբանկը և “Կարիտաս” փայտամշակման ընկերությունն իրականացնում են “0%, 0%, 0%+” ակցիան, որի շրջանակներում հաճախորդները կարող են ձեռքբերել կահույք 0% տարեկան տոկոսադրույքով, 0% կանխավճարով և 0% միջնորդավճարով: Վարկի գումարը կազմում է մինչև 1,5 մլն դրամ, ժամկետը` 12 ամիս:

Եթե վարկի գումարը չի գերազանցում 300 000 դրամը, հաճախորդը ներկայացնում է միայն անձնագիր և սոցիալական քարտ, իսկ եթե վարկի գումարն ավելին է, ապա անհրաժեշտ է ներկայացնել նաև տեղեկանք աշխատավայրից` զբաղեցրած պաշտոնի և աշխատավարձի վերաբերյալ:

Ակցիան գործում է մինչև ս.թ. ապրիլի 7-ը:

Յունիբանկի սպառողական վարկավորման պայմաններին կարելի է ծանոթանալ www.unibank.am կայքի “Սպառողական վարկեր” բաժնում կամ դիմել բանկի թեժ հեռախոսակապի կենտրոն` (+37410) 59 55 55 հեռախոսահամարով:

Վերադառնալ ցանկին


Ծանոթացեք նաեվ