Կանխիկ վարկ Յունիբանկից` հատուկ դպրոցական պարագաների ձեռքբերման համար

30.08.2017

Հաշվի առնելով հաճախորդների պահանջարկը Յունիբանկը մինչև 15.09.2017թ.-ը կտրամադրի կանխիկ վարկեր` հատուկ դպրոցական պարագաների ձեռքբերման համար:

U-School վարկի գումարը կազմում է 100 000 ՀՀ դրամ, ժամկետը` 12 ամիս: Վարկի վաղաժամկետ մարումը թույլատրվում է առանց սահմանափակումների և տույժերի: Վարկի տոկոսադրույքը կազմում է 18.61% տարեկան:

U-School վարկը կարելի է ձևակերպել` դիմելով Յունիբանկի ցանկացած մասնաճյուղ և ներկայացնելով փաստաթղթերի նվազագույն փաթեթ` անձնագիր, սոցիալական քարտ և դպրոցական երեխայի ծննդյան վկայական: Վարկային հայտի վերաբերյալ որոշումը կայացվում է ընդամենը մեկ աշխատանքային օրվա ընթացքում, հաճախորդի կողմից փաստաթղթերը ներկայացնելուց հետո: Հիմնական պարտադիր պայմաններից է հաճախորդի մոտ գործող ժամկետանց վարկի բացակայությունը:

Առավելագունս արագ, պարզ և հաճախորդների պահանջմունքներին ընդառաջ` հենց այսպես կարելի է նկարագրել սպառողական վարկերի տամադրման գործընթացը Յունիբանկում:

Հիշեցնենք, որ Յունիբանկը ֆիզիկական անձանց վարկավորման ծավալներով հայաստանյան առաջատար բանկերի թվում է և առաջարկում է շահավետ պայմաններ ինչպես ապառիկ վարկավորման, այնպես էլ` կանխիկ և քարտային վարկերի դեպքում:

U-School վարկի վերաբերյալ առավել մանրամասն տեղեկատվության այցելեք կայքի «Սպառողական վարկեր» բաժինը:

Տեղեկատու կենտրոն` +374 10 59 55 55:


Վերադառնալ ցանկին


Ծանոթացեք նաեվ