Յունիբանկը միացել է անկանխիկ գործարքներից կենսաթոշակի և նպաստի 10% հետվճարի ծրագրին

Յունիբանկը միացել է անկանխիկ գործարքներից կենսաթոշակի և նպաստի 10% հետվճարի ծրագրին
10.10.2023 Յունիբանկը միացել է անկանխիկ գործարքներից կենսաթոշակի և նպաստի 10% հետվճարի ծրագրին: Կենսաթոշակը կամ նպաստը Յունիբանկի թողարկած քարտերով ստացող շահառուների կողմից ս.թ. սեպտեմբերի 7-ից հետո կատարված անկանխիկ գործարքներից կձևավորվի հետվճար, որը կփոխանցվի մինչև հոկտեմբերի 25-ը։
 
Կենսաթոշակը կամ նպաստն անկանխիկ եղանակով ստացող այն քաղաքացիներն, ովքեր ՀՀ տարածքում գործող առևտրի կետերում և ծառայություններ մատուցող կազմակերպություններում վճարային քարտերով ու վճարում ընդունող սարքերով կկատարեն գործարքներ, կստանան հետվճար՝ կատարած գործարքների հանրագումարի 10 %-ի չափով, բայց ոչ ավելի քան 5,000 դրամը։ Հետվճարը գործում է նաև այն դեպքում, եթե կոմունալ վճարումները կատարվել են քարտը թողարկած բանկոմատների կամ բանկի մոբայլ հավելվածի միջոցով։

Յունիբանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից:
Տեղեկատու կենտրոն՝ +374 10 59 55 55

Վերադառնալ ցանկին


Ծանոթացեք նաեվ