Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ

Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ
29.12.2023 Հարգելի հաճախորդներ, բաժնետերեր և գործընկերներ,

Սրտանց շնորհավորում ենք Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ:

Թո՛ղ 2024 թվականը լինի բարեկեցության, նոր ձեռքբերումների և նվիրական երազանքների իրականացման տարի:

2023-ն ամփոփում ենք բարձր արդյունքներով և ձեռքբերումներով: Այսօր Յունիբանկը հանրության համար ոչ միայն հուսալի ֆինանսական գործընկեր է, այլև սոցիալապես պատասխանատու քաղաքացի, որն ակտիվ աջակցում է կրթական, մշակութային, բնապահպանական ծրագրերի իրականացմանը:

Որպես կորպորատիվ սոցիալական պատասխանատվության 2024 թվականի հիմնական ուղղություն՝ ընտրել ենք սպորտն ու առողջ ապրելակերպը՝ գիտակցելով դրա կարևորությունը հասարակության համար: Թո՛ղ ձեր կյանքում միշտ տեղ լինի սպորտի, առողջ ապրելակերպի, ուժեղ ոգու, ազնիվ և արդար մրցակցության և հաղթանակների համար: Oլիմպիական խաղերի կարգախոսի համաձայն՝ «Ավելի արագ, ավելի բարձր, ավելի ուժեղ՝ միասին»:

Շնորհավո՛ր Նոր Տարի և Սուրբ Ծնունդ

Ձեր՝ Յունիբանկ



Վերադառնալ ցանկին


Ծանոթացեք նաեվ