Յունիբանկի և Visa-ի համատեղ խաղարկության առաջին հաղթողները ստացան իրենց նվերները

Յունիբանկի և Visa-ի համատեղ խաղարկության առաջին հաղթողները ստացան իրենց նվերները
03.05.2024 Visa-ն և Յունիբանկը Փարիզում կայանալիք Օլիմպիական խաղերին ընդառաջ իրականացնում են համատեղ արշավ:
Յունիբանկի Visa քարտապանները կարող են շահել օլիմպիական խորհրդանիշներով հուշանվերներ, օլիմպիական Visa քարտեր և դրամական մրցանակներ, ինչպես նաև` գլխավոր մրցանակը՝ ուղևորություն Փարիզ՝ Օլիմպիական խաղերը տեսնելու:

 Մրցանակների հանձնմանը ներկա էր նաև ըմբշամարտի Եվրոպայի քառակի չեմպիոն Արսեն Հարությունյանը:
Յունիբանկի և Visa-ի համատեղ արշավը մեկնարկել է 2024 թվականի մարտի 1-ից և կտևի մինչև հունիսի 1-ը: Արշավին մասնակցելու համար Յունիբանկի Visa քարտապանները պետք է ամսական կատարեն 50 000 դրամ և ավելի անկանխիկ վճարումներ քարտով:

Յուրաքանչյուր ամիս պատահականության սկզբունքով ընտրվում են 4 մասնակիցներ, որոնց տրամադրվում է ամսական մրցանակները և գլխավոր մրցանակի խաղարկությանը մասնակցելու իրավունք: Արշավի ավարտին հայտնի կդառնան գլխավոր մրցանակի հաղթողները, ովքեր կմեկնեն Փարիզ՝ 2024թ. Օլիմպիական խաղերը դիտելու:

Արշավի մանրամասն պայմաններին կարող եք ծանոթանալ այստեղ:




Տեղեկատու կենտրոն` +374 10 59 55 55
Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից:

Վերադառնալ ցանկին


Ծանոթացեք նաեվ