Աշնանային նոր ակցիաներ`«Յունիբանկ»-ից

01.10.2008 Բնակչության սպասելիքները արդարանում են`  «Յունիբանկ»-ը հայտարարում է նոր ակցիաների մեկնարկի մասին վարկավորման ոլորտում:
Ամփոփելով այս տարի արդեն իսկ հաջողությամբ իրականացված ակցիաների արդյունքները եւ գնահատելով դրանց բարձր արդյունավետությունը, որոնց մասին են վկայում հաճախորդների դրական արձագանքները եւ վարկավորման ծավալների շարունակական աճը, «Յունիբանկ»-ը նոյեմբեր ամսից ձեռնամուխ կլինի նոր նախագծերի իրականացմանը:
Բնակչության համար ակցիաների անցկացման առավելությունները ակնհայտ են: Նախ, դրանք հիմնականում ուղղորդված են կոնկրետ ծառայությանը կամ գործիքին եւ, որպես կանոն, պարունակում են միջին շուկայականից առավել մատչելի պայմաններ: Բացի դա, ակցիաների շրջանակներում բանկը համագործակցություն է հաստատում տարբեր ընկերությունների (օրինակ` ավտոսրահների, անշարժ գույքի գործակալությունների) հետ, ինչն իր հերթին հաճախորդի համար ապահովում է եւ ժամանակի խնայողություն, եւ վստահություն` իրականացվելիք գործարքների հանդեպ: Հատկապես մեծ մասսայականություն են վայելել բանկի կողմից հիփոթեքային ոլորտում իրականացված առանց կանխավճարի բնակարանների ձեռքբերման համար տրամադրվող վարկերի, ինչպես նաեւ ընդամենը ութ տոկոս կանխավճարով ավտովարկերի տրամադրման ակցիաները:  
«Յունիբանկ»-ի նոր ակցիաների մեկնարկման մասին տեղակատվությունը հասանելի կլինի հոկտեմբերից: Հետեւեք մեր գովազդային հոլովակներին եւ բանկի լուրերին ինտերնետային կայքում /www.unibank.am/:

Վերադառնալ ցանկին


Ծանոթացեք նաեվ