2300 ԱՄՆ դոլար «Յունիբանկ»-ից` յուրաքանչյուր ամուսնական զույգին

12.10.2008 Հոկտեմբերի 16-ին Լեռնային Ղարաբաղում կկայանա երիտասարդ զույգերի պսակադրման միասնական արարողություն, որը հավակնում է գրանցվելու ռեկորդների Գինեսի գրքում: Պսակադրությանը մասնակցելու համար հայտ էին ներկայացրել 600 ավելի զույգեր:  «Մեծ հարսանիքի» կազմակերպմանը ձեռնամուխ է եղել Ռուսաստանում բնակվող գործարար-բարերար Լեւոն Հայրապետյանը: Նախատեսվում է, որ նախադեպը չունեցող հարսանիքը կլուսաբանվի  համաշխարհային ճանաչում ունեցող լրատվամիջոցների, այդ թվում` CNN-ի կողմից:
Ազգանվեր այս ձեռնարկից չէր կարող զերծ մնալ նաեւ «Յունիբանկ»-ը:  Պսակադրության կապակցությամբ բանկը յուրաքանչյուր զույգին կհանձնի 2300 ԱՄՆ դոլար մնացորդով ArCa պլաստիկ քարտ` դրանով իսկ իր համեստ լուման դնելով ի նպաստ նորաստեղծ ընտանիքների կայացմանն ու բարօրությանը:

Վերադառնալ ցանկին


Ծանոթացեք նաեվ