«Յունիբանկ»-ը ներկայացնում է «Յունի-Չեմպիոն» նոր ավանդը:

30.11.2008 Դեկտեմբերի 1-ից «Յունիբանկ»-ն ընդունում է համալրման և ետկանչման հնարավորությամբ նոր ժամկետային ավանդ` «Չեմպիոն»: Ավանդի տարեկան տոկոսադրույքը կազմում է մինչեւ 11,5% տարեկան: Տոկոսագումարի վճարման կարգը սահմանվում է ըստ ավանդատուի ցանկության` ժամկետի վերջում կամ ամեն ամիս, ավանդատուի ցպահանջ կամ քարտային հաշվին: Հնարավոր է նաեւ մեկ տարվա տոկոսագումարի ստացում` ավանդի ձևակերպման պահին: Ավանդատուներին տրվում է նաեւ արժույթի փոփոխության հնարավորություն բանկի կողմից սահմանված փոխարժեքով` առանց ավանդային պայմանագրի խզման: Այս դեպքում ավանդի տոկոսադրույքը փոխվում է տվյալ արժույթի համար սահմանված տոկոսադրույքի:  Բանկը թույլատրում է նաեւ ավանդի համալրում առանց գումարի և ժամկետի սահմանափակման, բացառությամբ` ավանդի ժամկետի ավարտին նախորդող ամիսը: Տրամադրվում է նաեւ օվերդրավթի ստացման հնարավորություն` ներդրված ավանդի գումարի 90%-ի չափով:
Ավանդի վերաբերյալ առավել մանրամասն տեղեկատվությունը տեղադրված է «Ավանդներ» բաժնում:
«Չեմպիոն» ավանդի վերաբերյալ առավել մանրամասն տեղեկատվությունը տեղադրված է «Ավանդներ» բաժնում:


Վերադառնալ ցանկին


Ծանոթացեք նաեվ