Ջիվան Գասպարյանը նշում է իր 80 - ամյակը

10.11.2008 Նոյեմբերի 11-14-ը Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում
ՀՀ Նախագահի բարձր հովանու ներքո կկայանա տոնական համերգաշար` նվիրված աշխարհահռչակ դուդուկահար, Երեւանի պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր Ջիվան Գասպարյանի 80-ամյա հոբելյանին: Համերգաշարը նախաձեռնվել է ՙCansolar՚ ընկերության կողմից: Հոբելյանական երեկոների գլխավոր հովանավորն է «ՅՈՒՆԻԲԱՆԿ» - ՓԲԸ:
Մեծ է եւ անգնահատելի ժողովրդական արտիստ Ջիվան Գասպարյանի ավանդը ոչ միայն որպես տաղանդավոր դուդուկահարի կատարողական արվեստը որակական նոր աստիճանի հասցնելու, բազմաթիվ շնորհալի կատարողների արհեստավարժության կատարելագործմանը սատարելու եւ հայ մեղեդին դուդուկի անզուգական կատարմամբ մեր աշխարհասփյուռ հայրենակիցներին հասցնելու գործում, այլեւ գերելու այլազգի հանդիսատեսին եւ սփռելու ծափողջույններով թնդացող աշխարհահռչակ շատ ու շատ բեմեր: Դա են վկայում «ՅՈՒՆԵՍԿՈ»-ի 1959,1962, 1973 եւ 1980թթ.-ի երաժշտական մրցույթների չորս ոսկե մեդալները, 2002թ.-ի WOMEX (World Music Expo) մրցանակը, 2007թ.-ին Grammy մրցանակին առաջադրվելը: Սակայն մեծն երաժշտի ամենամեծ ձեռքբերումն այն սերն ու հարգանքն է, որ ոչ միայն համայն հայ ժողովուրդն է տածում նրա նկատմամբ, այլեւ աշխարհի շատ երկրների երաժշտասեր հասարակությունը: Դրա վառ ապացույցն է այն, որ հոբելյանական համերգին ներկա լինելու ցանկություն են հայտնել այնպիսի անվանի արտիստներ, ինչպիսիք են Zucchero-ն, Ալան Փարսոնսը, Փիթեր Գաբրիելը, Բորիս Գրեբենշիկով, Արմեն Ջիգարխանյանը, Եվգենի Պետրոսյանը, Լեւոն Մալխասյանը եւ այլոք: Համերգաշարի բացումը կկատարի հոբելյարը, ում շնորհավորելու եւ մեկ անգամ եւս հայկական դուդուկի` ծիրանափողի հնչյուններին ունկնդրելու նպատակով Հայաստան կժամանեն մեծաթիվ հյուրեր աշխարհի բոլոր ծայրերից: Պատահական չէ, որ համերգաշարն ընթանում է Ջիվան Գասպարյանի եւ ընկերները՚ խորագրի ներքո:
«ՅՈՒՆԻԲԱՆԿ»-ը սիրով շնորհավորում ազգային երաժշտության մեծ նվիրյալ 80-ամյա հոբելյանը, մաղթում նրան առողջություն, խաղաղ ու ստեղծագործ աշխատանքով լիերկար տարիների կյանք եւ բոլոր ձեռնարկումներրի իրականացում:

Վերադառնալ ցանկին


Ծանոթացեք նաեվ