Գործունեության արդյունավետության հիմնական ցուցանիշներով «Յունիբանկ»-ն առաջին հնգյակում է:

18.11.2008 Այս տարի լրացավ «Յունիբանկ» ՓԲԸ-ի հիմնադրման յոթերորդ տարին:  Ամփոփելով 2008թ.-ի երրորդ եռամսյակի արդյունքները, բանկի Վարչությունը գոհունակությամբ է նշում, որ գործունեության հիմնական ցուցանիշներով «Յունիբանկ»-ը հայաստանյան առաջատար բանկերի հնգյակում կայուն դիրք է զբաղեցնում:
2008թ-ի սեպտեմբերի 30-ի դրությամբ բանկի ակտիվների աճը նախորդ տարվա համեմատ կազմել է 49%, ինչը 27 տոկոսային կետով գերազանցում է ՀՀ բանկային համակարգի ընդհանուր ակտիվների աճը: "Յունիբանկ"-ի մասնաբաժինը բանկային ընդհանուր ակտիվներում կազմել է ավելի քան 7% (227 մլն ԱՄՆ դոլար): Տվյալ ցուցանիշով բանկը զբաղեցրել է հինգերորդ տեղը` երկու կետով բարելավելով իր նախորդ տարվա դիրքը: 2007թ.-ի համեմատ բանկը մեկ տոկոսային կետով բարելավել է նաեւ վարկային ներդրումների գծով իր դիրքը` բանկային համակարգում զբաղեցնելով հինգերորդ տեղը:
Երրորդ եռամսյակի արդյունքներով "Յունիբանկ"-ի վարկային պորտֆելը կազմել է 163 մլն ԱՄՆ դոլար, աճը`  56%: Ընդ որում, առաջատար հնգյակի ընդհանուր վարկային պորտֆելի միջինացված ցուցանիշը, առանց "Յունիբանկ"-ի, չի գերազանցել 40%-ը:
Բանկը  զգալի արդյունքներ է արձանագրել նաեւ դրամական փոխանցումների ոլորտում` գրավելով դրամական փոխանցումների հայաստանյան շուկայի 50%-ից ավելին:  Դրամական փոխանցումների "Յունիստրիմ" համակարգի շրջանառությունը 2008թ.-ի սեպտեմբերի 30-ի դրությամբ կազմել է ավելի քան 582 մլն ԱՄՆ դոլար` 35.2%-ով գերազանցելով նախորդ տարվա համապատասխան ցուցանիշը:
"Յունիբանկ"-ն արդեն երկրորդ տարին շարունակ ՀՀ բանկայն համակարգում առաջատար դիրք է զբաղեցնում ֆիզիկական անձանցից ներգրավված ժամկետային ավանդների գծով: Սեպտեմբերի 30-ի դրությամբ բանկի կողմից ֆիզիկական անձանցից ներգրավված ժամկետային միջոցները կազմել են 114.3 մլն ԱՄՆ դոլար` 44%-ով գրազանցելով նախորդ տարվա ցուցանիշը: Այդպիսով բանկին բաժին է ընկել  ՀՀ բանկային համակարգի ֆիզիկական անձանց ժամկետային ավանդների ընդհանուր ծավալի 19.5%-ը:
"Ֆիզիկական անձանց ժամկետային ավանդների ծավալների աճի տեմպերը և այդ ցուցանիշով բանկի առաջատար լինելը վկայում են այն մասին, որ Յունիբանկին հաջողվել է ձեռք բերել բնակչության վստահությունը: Յոթ տարիների հաջող գործունեությունից հետո բանկի հաճախորդների թիվը գերազանցել է 40 հազարը: Հատկանշական է, որ մեր հաճախորդներից շատերը շարունակում են հավատարիմ մնալ բանկին հիմնադրումից ի վեր: Մենք հետագայում ևս ծրագրում ենք շարունակել բանկի նպատակասլաց զարգացումը` հատուկ ուշադրություն դարձնելով սպասարկման որակին եւ հաճախորդների պահանջմունքներին", - ասում է "Յունիբանկ"-ի Վարչության ախագահ Վարդան Աթայանը:
Նշված ծրագրերն արդեն իրագործվում են. "Յունիբանկ"-ը հասել է իր զարգացման կարևորագույն փուլին` ապահովելով աճի առաջատար տեմպեր ՀՀ բանկային համակարգի ընդհանուր ցուցանիշների նկատմամբ: Հարկ է նշել, որ ներկայումս  "Յունիբանկ"-ն ունի մասնաճյուղային ամենալայն ցանցերից մեկը. 12 մասնաճյուղ Երեւանում, 16-ը` մարզերում, 2-ը` ԼՂՀ-ում եւ   ներկայացուցչություն Մոսկվայում:
"Յունիբանկը" ակտիվ գործունեություն է ծավալում նաեւ սոցիալական ոլորտում`  իրականացնеլով հովանավորչական և բարեգործական բազմաբնույթ ծրագրեր: Այս տարի բանկը ստանձնեց Հայաստանում ամենալայնամասշտաբ երաժշտական նախագծի` հայ   երաժշտության լեգենդ Ջիվան Գասպարյանի 80-ամյակին նվիրված տոնական համերգների գլխավոր հովանավորությունը:

Վերադառնալ ցանկին


Ծանոթացեք նաեվ