«Յունիբանկ»-ն առաջատար է պարտավորություններում ֆիզիկական անձանց ավանդների մասնաբաժնով

26.05.2009 Ընդհանուր պարտավորություններում ֆիզիկական անձանց ավանդների մասնաբաժնով 2009թ-ի մարտի 31-ի դրությամբ ՀՀ բանկային համակարգում առաջատար է «Յունիբանկը»` 62,7%: Ընթացիկ տարվա առաջին եռամսյակի արդյունքներով` բանկն առաջատարներից է ֆիզիկական անձանց ավանդների ծավալով` 41 մլրդ դրամ: «Բանկային ավանդները շարունակում են մնալ մեր քաղաքացիների շրջանում ներդրումների ամենատարածված գործիքը: Գումարների վերադարձը երաշխավորված է ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի կողմից, եկամտաբերությունը կայուն աճում է: «Յունիբանկ»-ում դրամային ավանդների համար սահմանված է14% տարեկան տոկոսադրույք , - ասում է «Յունիբանկ»-ի մանրածախ ավանդների գծով տնօրեն Արամ Համբարձումյանը: - Մեր բանկում մշակվել են ավանդներ բոլոր կատեգորիաների հաճախորդների համար. սկսած տոկոսների կապիտալիզացիայով, մասնակի հետկանչի հնարավորությամբ, բազմարժութային ռեժիմով ավանդներից մինչև ժամկետային շաբաթական ավանդներ: Դրանով էլ բացատրվում է մեր ավանդատեսակների նկատմամբ բնակչության մեծ  պահանջարկը»:

Վերադառնալ ցանկին


Ծանոթացեք նաեվ