«Յունիբանկ»-ն անցնում է աշխատանքային նոր ռեժիմի

31.05.2009 Այս տարվա հունիսի 2-ից «Յունիբանկ»-ը կանցնի աշխատանքային նոր ռեժիմի, հաճախորդների սպասարկումը սկսելով ժամը 9:15-ից:

Գլխամասային գրասենյակի աշխատանքի ժամանակացույց`
Երկուշաբթի-ուրբաթ` ժամը 9:15-ից մինչեւ 16:30
Շաբաթ` ժամը 10:00-ից մինչեւ 16:00
Կիրակի` ոչ աշխատանքային օր

Մասնաճյուղերի աշխատանքի ժամանակացույց `
Երկուշաբթի-ուրբաթ` ժամը 9:15-ից մինչեւ 17:00, բացառությամբ «Գարեգին Նժդեհ» (ժամը 10:00-ից մինչեւ 16:30) եւ «Տաշիր» մասնաճյուղերի (երկուշաբթի-ուրբաթ` ժամը 10:00-ից մինչեւ 17:00)
Շաբաթ- կիրակի`  ոչ աշխատանքային օր

«Աշխատանքային նոր ռեժիմի անցումն իրականացվել է ելնելով բազմաթիվ հաճախորդների ցանկությունից: Ահա թե ինչու մենք որոշեցինք հաճախորդների սպասարկման ժամանակը ավելացնել մեկ ժամով: Նոր ժամանակացույցը կօգնի սպասարկման գործընթացը էլ ավելի արագ եւ հարմարավետ կազմակերպելուն, բացառելով հերթերի գոյացումները»,-ասում է «Յունիբանկ»-ի Օպերացիոն գծով տնօրեն Էլիզա Մհերյանը:

Վերադառնալ ցանկին


Ծանոթացեք նաեվ