«Յունիբանկ»-ի շահույթը կազմել է 297, 5 մլն դրամ

17.07.2009 2009թ.-ի առաջին կիսամյակում «Յունիբանկ»-ի ակտիվներն աճել են 20,3%-ով եւ հունիսի վերջի դրությամբ կազմել մոտ 76,3 մլրդ դրամ: Բանկի կապիտալը հաշվետու ժամանակահատվածում կազմել է 11 մլրդ 317 մլն դրամ, աճը տարեսկզբի նկատմամբ` ավելի քան 37%: Հաշվետու ժամանակահատվածում բանկի  վարկային ներդրումների աճը կազմել է 13,77%, ծավալը`  46,2 մլրդ  դրամ:
Բանկի պարտավորություններն այս տարվա առաջին կիսամյակում աճել են 17,5%-ով և կազմել մոտ 65 մլրդ   դրամ: Ժամկետային ավանդների ծավալը գերազանցել է 43 մլրդ դրամը, իսկ ցպահանջ ավանդներինը` 7 մլրդ դրամը:  «Յունիբանկ»-ի շահույթը հաշվետու ժամանակահատվածում կազմել է 297,5 մլն դրամ:

Վերադառնալ ցանկին


Ծանոթացեք նաեվ