Այսուհետ Յունիբանկն ամեն օր կխաղարկի 30 և ավելի դրամական մրցանակներ

17.12.2012
Հաշվի առնելով Shopping Revolution ակցիայի հանդեպ մեծ հետաքրքրությունը և www.magnis.am կայքում գրանցված անձանց թիվը` Յունիբանկը որոշեց մեծացնել հնարավոր շահողների թիվը և ամեն օր խաղարկել 30 և ավելի դրամական մրցանակներ: Շահողներն ընտրվում են պատահական թվերի գեներատորի միջոցով:

Եթե Դուք դեռ չեք գրանցվել խաղարկություններին մասնակցելու համար, ապա կարող եք դա անել հենց հիմա: Ծանոթացեք դրամական մրցանակների ամենօրյա խաղարկության կանոններին www.magnis.am կայքում և լրացրեք “Գրանցում” ձևը:

Հիշեցնենք, որ խաղարկությանն իրավունք ունեն մասնակցելու 18 տարին լրացած ՀՀ քաղաքացի հանդիսացող բոլոր անձինք, բացառությամբ` Յունիբանկի աշխատակիցների: Գրանցվել և մասնակցել կարելի է ամեն օր, մինչև ակցիայի ավարտը: Ընդ որում, մեկ անձի մասնակցությունների քանակը սահմանափակված չէ:

Դրամական մրցանակներ շահողներին Յունիբանկը տեղեկացնում է SMS հաղորդագրության միջոցով, ինչպես նաև շահողների անուն/ազգանունները հրապարակում է www.magnis.am կայքում և Յունիբանկի ֆեյսբուքյան էջում: Խաղարկության շահողներին դրամական մրցանակները տրամադրվում են նվեր քարտերի միջոցով: Shopping Revolution ակցիայի վերաբերյալ մանրամասն տեղեկատվության համար այցելեք www.magnis.am:

Մաղթում ենք հաջողություն:

Վերադառնալ ցանկին


Ծանոթացեք նաեվ