Շտապե’ք մասնակցել` Shopping Revolution ակցիայի ավարտին մնաց մեկ օր

19.12.2012

Յունիբանկի "Մագնիս" զեղչերի և արտոնությունների ծրագրի շրջանակներում իրականացվող Shopping Revolution ակցիան մոտենում է իր ավարտին: Ակցիայի շրջանակներում, “Մագնիս” ծրագրի գործընկերները` խանութներն ու ժամանցի կենտրոնները, մեկ ամսվա ընթացքում, Յունիբանկի քարտապաններին առաջարկեցին մեծ զեղչեր, իսկ բանկն իրականացրեց 5 000 - 50 000 դրամ գումարով մրցանակների ամենօրյա խաղարկություն: Խաղարկությանը մասնակցելու համար ընդամենը պետք է այցելել www.magnis.am կայքը, ծանոթանալ անցկացման պայմաններին և լրացնել “Գրանցում” ձևը:

Յունիբանկը շահած գումարները մասնակիցներին տրամադրում է հատուկ թողարկված նվեր քարտերի միջոցով, որոնցով կարելի է գնումներ կատարել Shopping Revolution ակցիային մասնակցող խանութ-սրահներում և ժամանցի կենտրոններում մինչև 2012թ. դեկտեմբերի 31-ը: Ակցիայի ավարտից հետո նվեր քարտերը հնարավոր է փոխարինել Յունիբանկի բանկային քարտերով, որոնք ընձեռում են մի շարք առավելություններ`

  • վարկային միջոցների ստացում,
  • քարտային հաշվի բարձր եկամտաբերություն` մինչև 8% տարեկան դրական մնացորդի նկատմամբ,
  • մինչև 80% զեղչերից օգտվելու հնարավորություն` առևտրի և սպասարկման 140 կետերում,
  • +1% CASH BACK յուրաքանչյուր գործարքից, ինչը նշանակում է, որ խանութում կամ ծառայություն մատուցող կազմակերպությունում վճարում կատարելիս, բանկը գնորդին կվերադարձնի նրա կողմից վճարված գումարի 1%-ը: Ծառայությունը գործում է, եթե վճարումը կատարվում է Յունիբանկի POS-տերմինալի միջոցով:

Shopping Revolution ակցիայի վերաբերյալ առավել մանրամասն տեղեկատվության համար այցելեք www.magnis.am կայքը կամ դիմեք Յունիբանկի հեռախոսակապի կենտրոն` (+37410) 59 55 55 հեռախոսահամարով:


Վերադառնալ ցանկին


Ծանոթացեք նաեվ