2012թ.-ի դրությամբ Յունիբանկի տրամադրած վարկերի քանակն ավելացել է 2 անգամ

06.02.2013
2012թ.-ի արդյունքներով Յունիբանկի վարկերի քանակն աճել է երկու անգամ և տարեվերջին կազմել 72 000: Միայն հաշվետու տարվա չորրորդ եռամսյակում Յունիբանկը տրամադրել է 20 000 վարկ, որից 60%-ը կազմել են սպառողական վարկերը:

Յունիբանկի սպառողական վարկերը նախատեսված են բնակչության լայն շրջանակի համար: Դրանց միջոցով կարելի է լուծել տարբեր խնդիրներ` կենցաղային տեխնիկայի ձեռքբերումից մինչև բնակարանի վերանորոգում կամ հանգստի կազմակերպում: Յունիբանկի լայն մասնաճյուղային ցանցը` 43 մասնաճյուղ, հնարավորություն է տալիս վարկավորման գործընթացը հաճախորդների համար դարձնել էլ ավելի հարմարավետ, իսկ ավտոմատացված նոր համակարգի ներդրումը` էապես կրճատել վարկային գործարքների ձևակերպման ժամանակը: Սպառողական վարկերի գերակշռող դեպքերում վարկի տրամադրման վերաբերյալ որոշումը բանկը կայացնում է բանկ դիմելու օրը: Հաճախորդների սպասարկման արդյունավետության բարձրացման համար, այս տարի բանկը մասնաճյուղերում կտեղադրի հատուկ տերմինալներ` վարկերի մարումները, UNISTREAM դրամական փոխանցումներ, կոմունալ վճարումներ և այլ գործարքներ իրականացնելու համար:

Մանրածախ բիզնեսի, այն է` սպառողական վարկերի և բանկային քարտերի ուղղության զարգացման հետ մեկտեղ, Յունիբանկն առանձնահատուկ ուշադրություն է հատկացնում նաև փոքր և միջին բիզնեսի աջակցմանը: ՓՄՁ-երին տրամադրված վարկերի ծավալը գերազանցել է 32 մլրդ ՀՀ դրամը: Այսօր Յունիբանկի բիզնես-վարկավորման ծրագրերը ամենապահանջվածն են շուկայում: Բիզնեսի առանձնահատկություններից ելնելով, հաճախորդներին առաջարկվում է իրենց պահանջմունքների համաձայն մշակված վարկատեսակներ և համագործակցության տարբեր ուղիներ:

Վերադառնալ ցանկին


Ծանոթացեք նաեվ