Գրանցվել է Յունիբանկի նոր` “Գորիս” մասնաճյուղը

09.04.2013
Ս.թ. ապրիլի 3-ին ՀՀ Կենտրոնական բանկը գրանցել է Յունիբանկի նոր` “Գորիս” մարզային մասնաճյուղը, որը շուտով կսկսի հաճախորդների սպասարկումը: Նոր մասնաճյուղի հասցեն է ք.Գորիս, Անկախության 7/4:

Մասնաճյուղը կիրականացնի ֆիզիկական և իրավաբանական անձանց համալիր բանկային սպասարկում, այդ թվում` ավանդների ընդունում, սպառողական և բիզնես վարկավորում, բանկային քարտերի տրամադրում և սպասարկում, UNISTREAM դրամական փոխանցումների իրականացում և կոմունալ վճարումների ընդունում:

Մասնաճյուղային ցանցի ընդլայնվածությամբ Յունիբանկը Հայաստանի բանկային համակարգում գրավում է առաջատար դիրքերից մեկը: “Գորիս” մասնաճյուղի բացմամբ, բանկի մասնաճյուղերի քանակը կազմեց 44: Առաջիկայում ևս Յունիբանկը կշարունակի մասնաճյուղային ցանցի ընդլայնման աշխատանքները, և շուտով նոր մասնաճյուղ կբացի նաև Երևանում:
Նոր մասնաճյուղեր բացելով` Յունիբանկն առաջնորդվում է բանկային ծառայությունների հասանելիության բարձրացման և դրանք հաճախորդից “մեկ քայլ” հեռավորության վրա մատուցելու սկզբունքով:

Յունիբանկի մասնաճյուղային ցանցի հետ կապված բոլոր հարցերով կարող եք դիմել հեռախոսակապի կենտրոն` (+37410) 59 55 55 հեռախոսահամարով, կամ լրացնել հետադարձ կապի հայտը:

Վերադառնալ ցանկին


Ծանոթացեք նաեվ