Յունիբանկը ՎԶԵԲ-ի հետ միասին իրականացնում է ֆինանսական կրթության ծրագիր

09.07.2013

Յունիբանկը մասնակցություն ունեցավ հասարակության շրջանում ֆինանսական գրագիտության բարձրացմանն ուղղված հատուկ կրթական ծրագրում, որի իրականացումը նախաձեռնել էր Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկը (ՎԶԵԲ): Ծրագրի նպատակն է խրախուսել դրամական փոխանցումներ ստացող հաճախորդներին` հասնելու ֆինանսական անկախությանը ճիշտ բյուջետավորման, խնայողություններ կատարելու և բանկային հաշիվներ բացելու միջոցով:

Ծրագրի շրջանակներում “Դիվելոփինգ Մարքեթ Ասոսիեյթս” գործակալությունն ուսուցանել է 20 ֆինանսական խորհրդատուների, որոնցից 5-ը Յունիբանկի աշխատակիցներ են: Խորհրդատուները բանկերի մասնաճյուղերում անմիջապես աշխատում էին դրամական փոխանցումներ ստացող հաճախորդների հետ` բացատրելով թե ինչպես կարելի է արդյունավետ կառավարել ֆինանսական միջոցները: Արդյունքում, ֆինանսական խորհրդատվություն է տրամադրվել ավելի քան 12.800 հաճախորդների, որոնցից 5 722-ը բանկային հաշիվներ են բացել ծրագրի մասնակից բանկերում: Ֆինանսական կրթության ծրագիրը կավարտվի ս.թ. հոկտեմբերին:

Հիշեցնենք, որ “Յունիստրիմ” դրամական փոխանցումներ ստացող հաճախորդների խրախուսման համար Յունիբանկը հատուկ մշակել է “Յունիստրիմ” ավանդը, որն առանձնանում է բարձր տոկոսադրույքներով` մինչև 13.5% տարեկան: Ավանդը կարելի է ներդնել միայն “Յունիստրիմ” համակարգով ստացված դրամական փոխանցումների միջոցով: Ավանդի ժամկետը կազմում է 91- 180 օր, նվազագույն գումարը` 30 000 դրամ:


Վերադառնալ ցանկին


Ծանոթացեք նաեվ