Յունիբանկը գործարկեց Salesforce համակարգը. այսուհետ ապրանքների ձեռքբերման համար սպառողական վարկը բանկը հաստատում է 1 րոպեում

10.06.2013

Յունիբանկը լիարժեք գործարկեց CRM-համակարգերի և ամպային հաշվարկների (Cloud Computing) ոլորտում համաշխարհային առաջատար` ամերիկյան Salesforce.com ընկերության կառավարման համակարգը:

Ժամանակակից համակարգի ներդրումը բանկին հնարավորություն տվեց էապես կրճատել վարկերի հաստատման և ձևակերպման ժամանակը: Այսօր ապրանքների ձեռքբերման համար սպառողական վարկը Յունիբանկում հաստատվում է մեկ րոպեում լավագույն պայմաններով. կանխավճարը` 0%, միջնորդավճարը` 0%, տարեկան տոկոսադրույքը` սկսած 20% -ից:

Վարկը կարելի է ձևակերպել բանկի գործընկեր` խոշոր առևտրային ցանցերում, ինչպիսիք են “Վեգա”, “Զիգզագ”, “Մոբայլ Սենթր”, “Օրանժ”, “ՎիվաՍելլ”, “Արայ”, “Տեխնոլայֆ”, “Վեստա”, “Նիքս”, “Սամսունգ”, “Rich Computers”, “Fine”, “Նոր տուն”, “Իդեալ” և “Կլայկ” ընկերությունները: Ընդհանուր առմամբ սպառողական վարկավորման գծով Յունիբանկը համագործակցում է ավելի քան 320 գործընկերների հետ: Վարկի համար կարելի է դիմել նաև բանկի 44 մասնաճյուղ:

Այսօր Յունիբանկի գործունեության հիմնական ուղղություններից մեկը սպառողական վարկավորումն է: Իսկ դա ենթադրում է հաճախորդամետ մոտեցում և ֆիզիկական անձանց սպասարկման բարձր որակի ապահովում: Այդ իսկ պատճառով Յունիբանկը ներդրել է Salesforce համակարգը, որի հիմքում ընկած է հաճախորդների շահերի գերակայությունը: Բանկի կողմից իրականացված հետազոտությունները ցույց են տալիս, որ սպառողական վարկավորման ժամանակ հաճախորդները հատկապես կարևորում են վարկային հայտի վերաբերյալ որոշման կայացման արագությունը և ցածր տոկոսադրույքը: Հաշվի առնելով հաճախորդների պահանջմունքները, Յունիբանկն այսօր առաջարկում է շուկայում գործող լավագույն պայմաններից մեկը` սկսած 20% տարեկան տոկոսադրույք և վարկի հաստատում ընդամենը 1 րոպեում:

Հաճախորդների սպասարկման հարմարավետության բարձրացման նպատակով, Յունիբանկը առաջիկայում ևս կշարունակի ժամանակակից տեխնոլոգիաների կիրառումը մանրածախ բիզնեսում: Բանկը կտեղադրի 60 նոր վճարային տերմինալներ, որոնց միջոցով կարելի է իրականացնել վարկերի մարումներ, UNISTREAM դրամական փոխանցումներ, կոմունալ վճարումներ և այլն: Տերմինալներով վճարման պարզ և հասարակ գործընթացը, դրանց շուրջօրյա աշխատանքը հաճախորդների սպասարկումը դարձնում են էլ ավելի արագ և հարմար:

Սպառողական վարկավորման պորտֆելի մեծությամբ Յունիբանկը ընդգրկված է հայաստանյան բանկերի առաջատար հնգյակում: 2013թ.-ի առաջին եռամսյակի տվյալներով, Յունիբանկի կողմից ֆիզիկական անձանց տրամադրված վարկերի ծավալը, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, աճել է 34.6%-ով և
կազմել 39.3 մլրդ դրամ:

Յունիբանկի սպառողական վարկերի պայմաններին կարելի է ծանոթանալ “Սպառողական վարկեր” բաժնում կամ դիմել բանկի թեժ հեռախոսակապի կենտրոն` (+37410) 59 55 55 հեռախոսահամարով:


Վերադառնալ ցանկին


Ծանոթացեք նաեվ