Յունիբանկի զեղչերի և արտոնությունների “Մագնիս” ծրագրին միացել են 12 նոր գործընկերներ

28.05.2013

Յունիբանկի քարտապանների համար գործող զեղչերի և արտոնությունների “Մագնիս” ծրագրի գործընկերների քանակը շարունակում է ավելանալ:

Զեղչային բացառիկ առաջարկների աճը պայմանավորված է ծրագրի նկատմամբ պահանջարկի մեծացմամբ ինչպես բանկի հաճախորդների, այնպես էլ` գործընկերների կողմից: Մայիսին “Մագնիս” ծրագրին միացել են 12 նոր գործընկերներ` հայտնի խանութներ և սպասարկման կենտրոններ, որոնք Յունիբանկի քարտապաններին կտրամադրեն մինչև 40% զեղչեր: Մեր նոր գործընկերներն են`

• կանանց պայուսակների, ներքնազգեստի և պարագաների Lollipops և Eak խանութները,
• Kenguru, Rudy’s Toys և Baby Goods մանկական խանութները,
• հուշանվերների և դեկորատիվ պարագաների Flower Decor խանութը,
• Lion հարսանյաց սրահը,
• խոհանոցային պարագաների Zepter խանութը,
• “Կիտ” կահույքի սրահը,
• անվտանգության համակարգերի Universal Systems մասնագիտացված խանութը,
• “Ջերմաէներգո” շինարարական ընկերությունը,
• JH Dent ատամնաբուժական կլինիկան:

Ներկայումս “Մագնիս” ծրագիրն իր մեջ ներառում է մոտ 201 ապրանքանիշ, որոնք Հայաստանում ներկայացված են 310 խանութ-սրահներով և սպասարկման կետերով: Գործընկերների կողմից տրամադրվող զեղչերին կարելի է ծանոթանալ www.magnis.am կայքում: Զեղչերից օգտվելու համար նոր քարտ ձեռքբերելու կարիք չկա: Զեղչերը տրամադրվում են հաճախորդին` Յունիբանկի ցանկացած քարտի առկայության դեպքում: Ծրագրին տվյալ կազմակերպության մասնակցության մասին կհայտնի մուտքի մոտ փակցված "Magnis" հատուկ նշանը:


Վերադառնալ ցանկին


Ծանոթացեք նաեվ