Յունիբանկում ավանդների ծավալն ավելացել է 34%-ով

09.07.2013

2013թ.-ի մայիսի վերջին Յունիբանկի ավանդների ծավալը, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, աճել է 34%-ով և կազմել 111.9 մլրդ դրամ, որից 101.2 մլրդ դրամը` ժամկետային ավանդները: Ցուցանիշների դինամիկ աճի շնորհիվ, Յունիբանկը ժամկետային ավանդների գծով հանդիսանում է ՀՀ բանկային համակարգի առաջատարը, ինչը վկայում է բանկի հանդեպ բարձր վստահության մասին: Ծավալների աճը պայմանավորված է ավանդների գրավիչ պայմաններով, որոնք հնարավորություն են տալիս ավանդատուներին արդյունավետ տեղաբաշխել միջոցները բանկում և պլանավորել իրենց խնայողությունները: Ամռանը Յունիբանկը գործողության մեջ դրեց երկու նոր եկամտաբեր ավանդներ` “Ամառային” և “Յունիստրիմ”, որոնք կարճ ժամանակահատվածում վայելեցին մեծ պահանջարկ բնակչության կողմից:

“Ամառային” ավանդի առանձնահատկությունը բարձր տոկոսադրույքներն են կարճ ժամանակահատվածի` սկսած 3 ամսվա համար: Ավանդը կարելի է ձևակերպել ՀՀ դրամով կամ այլ արժույթով հետևյալ տոկոսադրույքներով. 13% տարեկան` դրամի, 8-9% տարեկան` դոլարի և 6% տարեկան` եվրոյի համար: Ավանդի նվազագույն գումարը կազմում է 100 000 դրամ կամ 300 դոլար/եվրո:

“Յունիստրիմ” ավանդը կարող են ներդնել Յունիբանկում “Յունիստրիմ” համակարգով դրամական փոխանցումներ ստացող հաճախորդները: Ավանդի տոկոսադրույքը կազմում է մինչև 13.5 % տարեկան, ժամկետը` 91-180 օր, արժույթը` ՀՀ դրամ: Դրա համար, եթե դրամական փոխանցումը ուղարկվել է այլ արժույթով, ապա անհրաժեշտ է գումարը փոխարկել: Ավանդի նվազագույն գումարը կազմում է 30 000 դրամ:

Յունիբանկը գնահատում է իր հավատարիմ հաճախորդներին և ձգտում է պարգևատրել նրանց լոյալության համար: Հենց այդ նպատակով բանկը հնարավորություն ընձեռեց “Յունիստրիմ” դրամական փոխանցումներ ստացող անձանց ձևակերպել “Յունիստրիմ” ավանդ բարձր տոկոսադրույքով և մասնակցել “Շահիր ոսկե ձուլակտոր” խաղարկությանը:

Հաշվի առնելով խաղարկության հանդեպ հաճախորդների հետաքրքրվածությունը, Յունիբանկը որոշում կայացրեց մեծացնել մրցանակային հիմնադրամը, այդ կերպ հնարավորություն տալով այլ բանկային գործարքներ կատարող հաճախորդներին ևս մասնակցելու խաղարկությանը: Առավել մանրամասն տեղեկատվության համար հետևեք մեր նորություններին և “Շահիր ոսկե ձուլակտոր” խաղարկության գովազդային արշավին:

“Ամառային” ավանդի վերաբերյալ առավել մանրամասն տեղեկատվությանը կարող եք ծանոթանալ կայքի “Ավանդներ ” բաժնում կամ զանգահարել (+37410) 59 55 55 հեռախոսահամարով:


Վերադառնալ ցանկին


Ծանոթացեք նաեվ