Յունիբանկը թողարկել է 11% և 5% եկամտաբերությամբ դրամային և դոլարային պարտատոմսեր

Յունիբանկը թողարկել է 11% և 5% եկամտաբերությամբ դրամային և դոլարային պարտատոմսեր
05.09.2023 Յունիբանկը թողարկել է դրամային և դոլարային պարտատոմսեր բարձր եկամտաբերությամբ՝ 11%  և 5% տարեկան: Դրամային պարտատոմսերի թողարկման ծավալը կազմում է 1 մլրդ ՀՀ դրամ, դոլարային պարտատոմսերինը՝ 5 մլն ԱՄՆ դոլար: Պարտատոմսերի շրջանառության ժամկետը սահմանվել է 36 ամիս: Արժեկտրոնային եկամուտը կվճարվի եռամսյակը մեկ:

Թողարկված պարտատոմսերի հիմնական առավելություններն են.
  • բարձր եկամուտ, որը հարկման ենթակա չէ,
  • ապահովվածություն. «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» ՀՀ օրենքի համաձայն, բանկի կողմից թողարկված անվանական պարտատոմսերով ներգրավված դրամական միջոցները համարվում են երաշխավորված բանկային ավանդ:  
Յունիբանկի պարտատոմսերը կարելի է ձեռքբերել բանկի գլխամասային գրասենյակում կամ 52 մասնաճյուղերից ցանկացածում:Թողարկման տեղաբաշխումը նախատեսվում է ավարտել 2023թ. հոկտեմբերի 6-ին, որից հետո պարտատոմսերը կցուցակվեն AMX Հայաստանի ֆոնդային բորսայում:

Պարտատոմսերի Ծրագրային ազդագիրը /գրանցված 30.08.2023թ.N 1/434Ա) և թողարկման վերջնական պայմանները հրապարակված են www.unibank.am կայքում:

Ներդրողը կարող է ձեռք բերել Ծրագրային ազդագիրը և վերջնական պայմանները թղթային տարբերակով «Յունիբանկ» ԲԲԸ-ի գլխամասային գրասենյակում (ք.Երևան, Չարենցի 12, թիվ 53, 1-5) և մասնաճյուղերում (հասցեները տես այստեղ), իսկ էլեկտրոնային պատճենը կայքի «Պարտատոմսեր» բաժնում:

Յունիբանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից:
Տեղեկատու կենտրոն՝ +374 10 59 55 55
 

Վերադառնալ ցանկին


Ծանոթացեք նաեվ