Հաշվարկա - դրամարկղային սպասարկում


Յունիբանկն իրականացնում է հաշվարկա-դրամարկղային սպասարկում բոլոր ուղղություններով` հաշիվների բացում եւ սպասարկում, դրամարկղային գործարքներ, երաշխավորագրերի տրամադրում, ինկասո, գործարքներ արժեթղթերի հետ, ակկրեդիտիվներ եւ այլն: 

Բանկային հաշվի առկայությունը հնարավորություն է տալիս վճարումներ իրականացնել իրավաբանական եւ ֆիզիկական անձանց օգտին` մատուցված ծառայությունների դիմաց: Յունիբանկում հաշիվների բացումն իրականացվում է անվճար:


Բանկային հաշիվների բացման համար անհրաժեշտ փաստղթղթերը

Բանկային հաշվիների բացման եւ սպասարկման սակագները

Բանկային հաշվիների հեռակա կարգով սպասարկում

Օտարերկրյա հաշիվների հարկային համապատասխանության ակտ (FATCA)

ՀՀ տարածքում ֆիզիկական անձանց կողմից առանց հաշվի բացման դրամական փոխանցումներ

ՀՀ տարածքից դուրս ֆիզիկական անձանց առանց հաշվի բացման դրամական փոխանցումներ

Բանկային հաշիվների բացման, վարման, հսկման, եվ փակման կարգ

Դրամների դասակարգման կարգը

Հաճախորդի բանկային հաշվում առկա գումարը համարվում է ցպահանջ ավանդ, որը երաշխավորվում է համաձայն «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» ՀՀ օրենքի: Ցպահանջ և ժամկետային ավանդների վրա հաշվեգրվում են տարեկան անվանական տոկոսադրույք և տարեկան տոկոսային եկամտաբերություն:

Տարեկան անվանական տոկոսադրույքը բանկի կողմից սահմանված այն տոկոսադրույքն է, որի հիման վրա հաշվարկվում են ավանդի տոկոսագումաների մեծությունը:

Տարեկան տոկոսային եկամտաբերությունը ցույց է տալիս, թե որքան կկազմի Ձեր ավանդի տարեկան եկամտաբերությունը` Ձեր կողմից ավանդի հետ կապված պարտադիր վճարներ կատարելու և ավանդից ստացված տոկոսագումարները Ձեր ներդրած ավանդի մայր գումարին ավելացնելու արդյունքում:

Հաշվարկային հաշվին առկա գումարի վրա հաշվեգրված տոկոսագումարը յուրաքանչյուր ամսվա վերջին օրը  կուտակվում է բանկային հաշվի գումարին (ցպահանջ ավանդին):  

Բանկային ավանդների տարեկան տոկոսային եկամտաբերության հաշվարկման կանոնակարգը կարող եք գտնել այստեղ

Հաշիվը և դրանում եղած դրամական միջոցները տնօրինելու հաշվետիրոջ իրավունքները կարող են սահմանափակվել դատարանի վճռով դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող մաիմինների կամ հարկային մարմինների կողմից ներկայացված հայտի հիման վրա: Առանց հաշվետիրոջ կարգադրության հաշվից դրամական միջոցների բռնագանձումը կարող է իրականացվել դատարանի վճռով դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող մարմինների և հարկային մարմինների կողմից ներկայացված հայտի հիման վրա: Հաշվետիրոջ իրավունքները ԴԱՀԿ կամ հարկային մարմինների որոշման հիման վրա սահմանափակելու դեպքում Բանկը հաշվետիրոջն այդ մասին տեղեկացնելու որևէ պարտավորություն չի կրում: Հաճախորդը հաշվի սահմանափակման մասին կարող է տեղեկանալ Բանկ այցելելու և հաշվով գործարք կատարելու ցանկության դեպքում: Հաշվետիրոջ դրամական միջոցների վրա բռնագանձում իրականացնելիս ևս Բանկը պարտավորություն չի կրում այդ մասին հաշվետիրոջը տեղեկացնելու համար:

 ԱՎԱՆԴՆԵՐԻ ՀԱՏՈՒՑՈՒՄԸ ԵՐԱՇԽԱՎՈՐՈՂ ՀԻՄՆԱԴՐԱՄ


Բանկային ավանդները  երաշխավորվում են ՀՀ օրենսդրությանը համապատասխան` Ֆիզիկական անձանց Ավանդների հատուցումն երաշխավորող հիմնադրամի կողմից:

Ավանդների երաշխավորվող սահմանաչափերը հետևյալն են՝
  • միայն դրամային ավանդի դեպքում` չորս միլիոն դրամ,
  • միայն արտարժութային ավանդի դեպքում` երկու միլիոն դրամ,
  • և՛ դրամային (երկու միլիոնից ավելի), և՛ արտարժութային ավանդների դեպքում` մինչև չորս միլիոն դրամ (երաշխավորվում է միայն դրամային ավանդը),
  • և՛ դրամային (երկու միլիոնից պակաս), և՛ արտարժութային ավանդների դեպքում` մինչև երկու միլիոն դրամ (երաշխավորվում է դրամային ավանդն ամբողջությամբ և արտարժութային ավանդը` երկու միլիոն դրամի և հատուցման ենթակա դրամային ավանդի տարբերության չափով):
Նույն բանկում բոլոր դրամային ավանդները համարվում են մեկ ավանդ, բոլոր արտարժութային ավանդները` նույնպես համարվում են մեկ ավանդ:
Համատեղ ավանդը - համարվում է առանձին ավանդ՝ պայմանագրով սահմանված մասնաբաժնի չափով:
Երաշխավորման դիմաց ավանդատուից որեւէ գործողություն կամ հատուցում չի պահանջվում:



Թարմացված է` 17/11/15 14:05
                
Альтернативный вход