«Յունիբանկ»-ն արձանագրել է վարկային պորտֆելի 70% աճ

14.10.2008 «Յունիբանկ»-ի վարկավորման ծրագրի հիմնական բաղկացուցիչը` ակցիաների իրականացումն է: Այս տարի բանկը վարկավորման ոլորտում արդեն իսկ հաջողությամբ իրականացրել է մի շարք ակցիաներ, ինչպիսիք են առանց կանխավճարի հիփոթեքային վարկերի տրամադրումը,  ընդամենը 8 տոկոս կանխավճարով եւ 7 տարի մարման ժամկետով ավտովարկերի տրամադրումը,  պլաստիկ քարտերով հնգապատիկ օվերդրաֆտները եւ այլն:
Արդյունքները ակնհայտ են. այս տարվա 9 ամիսների ընթացքում բանկի վարկային պորտֆելը կազմել է մոտ 160 մլն դոլար` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճելով գրեթե 70 տոկոսով:  
Հաշվի առնելով բնակչության դրական արձագանքները եւ ակցիաներով ներկայացված վարկային գործիքների պորտֆելի պատշաճ որակը, «Յունիբանկ»-ը նոյեմբեր ամսից ձեռնամուխ կլինի նոր ակցիաների իրականացմանը:

Վերադառնալ ցանկին


Ծանոթացեք նաեվ