«Յունիստրիմ» համակարգի շրջանառության ծավալը 35,2 տոկոսով գերազանցել է նախորդ տարվա համապատասխան ցուցանիշը

27.10.2008 «Յունիստրիմ» դրամական փոխանցումների համակարգը հայտարարում է նոր ծառայության գործարկման մասին: Այսուհետ «Յունիստրիմ» համակարգից օգտվող հաճախորդներին, ցանկության դեպքում,  հնարավորություն  կընձեռվի իրենց  վարկային վճարումներն իրականացնել ստացված դրամական փոխանցումներով` առանց բանկ հաճախելու:  
«Յունիստրիմ» դրամական փոխանցումների միջոցով հնարավոր է  կատարել նաեւ ցանկացած  կուտակային ավանդի, ինչպես նաեւ ցանկացած արժույթով բանկում բացված ցպահանջ հաշվի գումարների համալրում: Ընդ որում, նշված հաշվից գումարի կանխիկացման տոկոսադրույքը կազմում է 0 տոկոս: Այդ լրացուցիչ ծառայությունները մշակվել են հաճախորդների սպասարկումը էլ ավելի  հարմարավետ դարձնելու նպատակով, ինչը առավել կարեւոր է համակարգի ծավալների նման շարունակական աճի պարագայում», - ասում է «Յունիբանկ»-ի «Յունիստրիմ» դրամական փոխանցումների համակարգի սպասարկման և հսկողության գծով տնօրեն Նատալյա Տեր-Գեւորգյանը:
2008-ի սեպտեմբերի 30-ի դրությամբ «Յունիստրիմ» դրամական փոխանցումների  համակարգի շրջանառությունը կազմել է ավելի քան 582 մլն դոլար` գերազանցելով նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը 35.2 տոկոսով: Այդպիսով «Յունիստրիմ»-ը դրամական փոխանցումների հայաստանյան շուկայում շարունակում է պահպանել առաջատարի իր դիրքերը:
Հիշեցնենք, որ «Յունիստրիմ» համակարգով իրականացված փոխանցումները հասցեատերերը կարող են ստանալ նաեւ «Յունիստրիմ ArCa» պլաստիկ քարտերի միջոցով: Վերջիններս հաճախորդներին տրամադրվում են անվճար` «Յունիբանկ»-ի ցանկացած մասնաճյուղում: Քարտին փոխանցված գումարների կանխիկացման տոկոսադրույքը կազմում է 0 տոկոս:    

Վերադառնալ ցանկին


Ծանոթացեք նաեվ