Moody’s բարձրացրել է «Յունիբանկ»-ի ռազմավարական գործընկերոջ` «Յունիաստրում Բանկի» ռեյտինգը

03.12.2008 Այս տարվա նոյեմբերի վերջին Moody’s Investors Service միջազգային վարկանիշային գործակալությունը «Յունիաստրում Բանկի» վարկային երկարաժամկետ ռեյտինգը բարձրացրել է երեք կետով` հասցնելով Ba2 մակարդակի, իսկ Moody’s Interfax Rating Agency-ի ազգային սանդղակով երկարաժամկետ վարկային ռեյտինգը Baa1-ից բարձրացվել է Aa2 մակարդակի: Հիշեցնենք, որ ռուսաստանյան «Յունիաստրում բանկը» «Յունիբանկի» հիմնական ռազմավարական գործընկերն է. «Յունիաստրում բանկի»  բաժնետեր եւ նախագահ Գագիկ Զաքարյանը «Յունիբանկ»-ի համասեփականատերը եւ խորհրդի նախագահն է:

Վերադառնալ ցանկին


Ծանոթացեք նաեվ