«Յունիբանկ»-ը նախատեսում է ավելացնել կանոնադրական կապիտալը

03.12.2008 «Յունիբանկ» ՓԲԸ-ի բաժնետերերը որոշում են կայացրել ավելացնել կանոնադրական կապիտալը 3 մլրդ դրամով: Բանկին լրացուցիչ կտրամադրվի նաեւ 6 մլրդ դրամի ստորադաս պարտավորություն: Կանոնադրական կապիտալի ավելացման եւ փոխառության տրամադրման գործընթացը բանկի Խորհուրդը նախատեսում է ավարտել հաջորդ տարվա սկզբին:
Ներկայումս բանկի կանոնադրական կապիտալը կազմում է մոտ 5,6 մլրդ դրամ, իսկ ընդհանուր կապիտալը` մոտ 9,5 մլրդ դրամ: Բանկի ակտիվներն այս տարվա նոյեմբերի 30-ի դրությամբ կազմել են ավելի քան 67,7 մլրդ դրամ: Այդպիսով «Յունիբանկը» գործունեության արդյունավետության հիմնական ցուցանիշներով կայուն դիրք է զբաղեցնում ՀՀ առաջատար բանկերի հնգյակում:

Վերադառնալ ցանկին


Ծանոթացեք նաեվ