«Յունիբանկ»-ը ներկայացնում է նոր ավանդատեսակ`«Ամանորյա»

14.12.2008 Դեկտեմբերի 1-ից «Յունիբանկ»-ն ընդունում է ժամկետային նոր ավանդ` «Ամանորյա»: Ավանդի տարեկան տոկոսադրույքը կազմում է մինչեւ 12% տարեկան: Տոկոսագումարի վճարման կարգը սահմանվում է ըստ ավանդատուի ցանկության. տոկոսագումարի հաշվեգրում ավանդի հիմնական գումարին` հաջորդող կուտակմամբ, կամ հաշվեգրում ավանդատուի ցպահանջ հաշվին: Ավանդատուներին տրվում է նաեւ արժույթի փոփոխության հնարավորություն բանկի կողմից սահմանված փոխարժեքով` առանց ավանդային պայմանագրի խզման: Այս դեպքում ավանդի տոկոսադրույքը փոխվում է տվյալ արժույթի համար սահմանված տոկոսադրույքի:  Բանկը թույլատրում է նաեւ ավանդի համալրում առանց գումարի և ժամկետի սահմանափակման, բացառությամբ` ավանդի ժամկետի ավարտին նախորդող ամիսը: Տրամադրվում է նաեւ օվերդրավթի ստացման հնարավորություն` ներդրված ավանդի գումարի 90%-ի չափով:
Ավանդը կընդունվի մինչեւ 2009թ.-ի հունվարի 31-ը:
«Ամանորյա» ավանդի վերաբերյալ ամբողջական տեղեկատվությունը  տեղադրված է «Ավանդներ» բաժնում:

Վերադառնալ ցանկին


Ծանոթացեք նաեվ