«Յունիբանկ»-ը թեւակոխել է ժամանակակից տեխնոլոգիաների ներդրման նոր փուլ:

21.12.2008 Բանկի ներդրումները IT ենթակառուցվածքում կկազմեն մի քանի մլն ԱՄՆ դոլար:

Այս տարվա դեկտեմբերին «Յունիբանկ»-ում շահագործման է հանձնվել Blade տեսակի սերվերային խումբը: Վերջին սերնդի այս սերվերների ներդրումը  հնարավորություն կընձեռի բանկին էապես բարձրացնել  աշխատանքի արդյունավետությունը եւ տեղեկատվական համակարգերի հուսալիությունը: IBM ընկերության մշակած այս համակարգերի պրոցեսների բազմակի կրկնորդումը, ինչպես նաեւ արխիվացման ժամանակակից համակարգերը հնարավորություն են տալիս մի քանի անգամ բարձրացնել բանկում գործող համակարգերի ապահովությունը եւ հուսալիությունը: Վերջինս «Յունիբանկ»-ի նման խոշոր ֆինանսական կառույցների համար գործունեության առաջնային բաղադրիչներից մեկն է:
«Այսօր Յունիբանկի «Յունիստրիմ» համակարգին բաժին է ընկնում հայաստանյան դրամական փոխանցումների շուկայի 50 տոկոսից ավելին. համակարգի շրջանառությունը արդեն գերազանցել է 760 մլն դոլարը: Այս ոլորտում բանկի աննախադեպ հաջողությունը մեծ մասամբ պայմանավորված է նաեւ մասնաճյուղային ցանցի անխափան աշխատանքով:  Բնականաբար, մշակման ենթակա տեղեկատվության հոսքի ընդլայնումը պահանջում է աշխատանքի արդյունավետության բարձրացում, իսկ դա, իր հերթին, ենթադրում է ե’ւ հաճախորդների սպասարկման որակի բարելավում, ե’ւ գործընթացների  անընդհատության ապահովում»,- ասում է «Յունիբանկ»-ի Տեղեկատվական համակարգերի կառավարման գծով տնօրեն Մեսրոպ Հակոբյանը:  
Ինչպես 2008թ.-ին, այնպես էլ գալիք տարի «Յունիբանկ»-ը լուրջ` մի քանի մլն ԱՄՆ դոլարի ներդրումներ է նախատեսել տեղեկատվական տեխնոլոգիաների եւ տեղեկատվական տեխնոլոգիաների անվտանգության ոլորտների ենթակառուցվածքներում: Առաջին հերթին դա պայմանավորված է 2009թ.-ի մարտին բանկի բոլոր 30 մասնաճյուղերում online համակարգի եւ տվյալների միասնական բազայի ներդրմամբ: 2008թ.-ի հուլիսից նման համակարգ արդեն հաջողությամբ գործարկվել է  «Յունիբանկ»-ի երեւանյան, իսկ հոկտեմբերից նաեւ Հրազդան, Աշտարակ եւ Արմավիր քաղաքներում տեղեկայված մասնաճյուղերում:

Վերադառնալ ցանկին


Ծանոթացեք նաեվ