Երբ գումարը ստացվի, SMS-ը կտեղեկացնի:

21.12.2008 «Յունիբանկ»-ը հայտարարում է նոր ծառայության մասին

Հարգելի հաճախորդներ.

Հաշվի առնելով «Յունիստրիմ» դրամական փոխանցումների համակարգի աճի տեմպերը եւ այդ ծառայությունից օգտվող մեծաթիվ հաճախորդների արագ եւ հարմարավետ սպասարկման անհրաժեշտությունը, «Յունիբանկ»-ը առաջարկում է նոր ծառայություն: Այսուհետ Ռուսաստանից դրամական փոխանցումներ ստացողները, ցանկության դեպքում, այդ մասին կտեղեկացվեն SMS հաղորդագրությունների միջոցով: Այսինքն, եթե  գումար ուղարկող անձն անհրաժեշտ փաստաթղթերը լրացնելիս նշի դրամական փոխանցման հասցեատիրոջ բջջային հեռախոսի համարը, ապա վերջինս, իր օգտին  փոխանցում ստանալու դեպքում, անմիջապես կտեղեկացվի բանկի կողմից` SMS-ի միջոցով:  
Ուշադրություն` Ամանորյա տոների ընթացքում ծառայությունը կմատուցվի անվճար:

«Յունիստրիմ» դրամական փոխանցումների համակարգը «Յունիբանկ»-ում ներդրվել է 2001թ.-ից: Հանդիսանալով ԱՊՀ տարածքի ամենաճանաչված բրենդներից մեկը «Յունիստրիմ»-ը արագ գրավեց   հայաստանյան դրամական փոխանցումների շուկայի կեսից ավելին: Միայն այս տարի  համակարգով իրականացված փոխանցումների քանակը կազմել է մոտ 663 հազար, շրջանառությունը` ավելի քան 760 մլն դոլար:

Վերադառնալ ցանկին


Ծանոթացեք նաեվ